Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/515

Այս էջը հաստատված է



74. ՀԱԿՈԲ ԱՆԱԳՉՅԱՆԻՆ

Աբասթուման—Թիֆլիս

(էջ 101)

Հուլիսի 30

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Բֆ, № 298: Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Աբասթումանում գտնվելու փաստով և նախորդ նամակների բովանդակության համեմատությամբ (տես № 71 — 73 նամակները):

Տպագրվել է Եժ V, 327,

1 Տե՛ս № 79 նամակի № 1 ծանոթագրությունը:

75. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՑԱՆԻՆ

Աբասթուման —Դսեղ

(էջ 102)

Օգոստոսի 10

ԻնքնագիրԸ (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1374: Անթվակիր է տարեթիվը որոշվում է 1910 թ. Աբասթումանում հանգստանալու փաստով ու բովանդակությամբ։

Տպագրվել է Աղ, 1994, № 49։

1 Սույն նամակից առաջ բանասաեղծը որդուն մի նամակ էր գրել հուլիսի վերջին կամ օգոստոսի առաջին հնգօրյակում (անհայտ)։ Ըստ երևույթին, այդ նամակում նկարչական ընդունակություններ դրսևորող որդուն նա խորհուրդ է տվել պարապել, շարունակ զբաղվել ինքնակրթությամբ։

Նման խորհուրդ տալու առիթը Ներսիսյան դպրոցում որդու ունեցած անհաջողություններն են (տե՛ս № 63, 78 խնդրագրերը և համապատասխան ծանոթագրությունները)։ Այդ անհայտ նամակի պատասխանը Արտավազդի՝ օգոստոսի 5֊ի նամակն է, որտեղ, համաձայնելով հոր մտքերի հետ, մի քանի տեղեկություններով ցույց է տալիս, թե որքան գիտելիքներ ունի Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ռաֆայելի և արվեստի այլ գործիչների մասին (ԹԹ, Փբ, № 2971):

2 Նկատի ունի Արտավազդի քննություններ հանձնելը, որը, սակայն, չի կայացել (տե՛ս № 78 խնդրագրի ծանոթագրությունը):

3 Նկատի ունի Հով. քահ. Մարտիրոսյանին, որից ստացած նամակն անհայտ է: