Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/517

Այս էջը հաստատված է

իսկ Մ. Թումանյանին ուղղած սեպտեմբերի 9֊ի նամակից իմանում ենք, որ բանաստեղծը Աբասթումանից մեկնել է Հ. Մելիք-Հայկազյանի մոր մահվան օրը՝ օգոստոսի 19֊ին։ Ուրեմն այս նամակը գրելիս տակավին չգիտեր հասցեատիրոջ մոր մահվան մասին, որովհետև «դեռ տնիցը դուրս չէր եկել»։

2 Չնայած բանաստեղծի այս կտրուկ որոշման, սեպտեմբերի 26-ից նա շարունակում է անպաշտոն կերպով կատարել «Հորիզոնի» խմբագրի պարտականությունները, գրելով առաջնորդողներ՝ և հրապարակախոսական հոդվածներ (մինչև 1911 թ. հոկտեմբերի 31-ը՝ երկրորդ բանտարկությունը):

3 1910 թ. հոկտեմբերի երկրորդ կեսին, Ստ. Լիսիցյանի Եվրոպա մեկնելուց հետո «Հասկերի» համար կազմակերպվում է խմբագրական նոր կազմ՝ Թումանյանի նախագահությամբ, ուստի նոյեմբերի համարը տպագրվում է վերջինիս խմբագրությամբ։

4 Վաղն էստեղից~ ինչ հետևանք կունենա տողերը տպագրվում են առաջին անգամ։

78. ՆեՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Թիֆլիս

(էջ 105)

Օգոստոսի 24

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, Ներսիսյան դպրոցի ֆոնդում։ Փաստաթղթի վրա դպրոցի մանկավարժական խորհրդի քարտուղարի ձեռքով մակագրված է «3֊րդ դ<ասարանի> աշ<ակերտ> Թումանյան Արտավազդը 14 տ<արեկան> 9 ամ<սական>, ուներ թույլ կրոնից, հայոց լեզվից, ընդհ<անուր> պատ<մությունից>, ընդհ<անուր> աշխարհ<ագրությունից> և բուսաբանությունից։ Մանկ<ավարժական> ժող<ովի> որոշմամբ մնում Է»։ Այնուհետև տեսչի ձեռքով մակագրված է՝ մերժել։

Տպագրվել Է Ազ, 1994, X 49։

79. ՀԱԿՈԲ ԱՆԱԳՉՅԱՆԻՆ

Թիֆլիս

(Էջ 106)

Օգոստոսի երրորդ տասնօրյակ

Ինքնագիրը (1 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 296: Անթվակիր է. ժամանակը որոշվում Է ըստ որդու՝ Մուշեղի, ուսանելու