Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/519

Այս էջը հաստատված է

 № 80 և Աշխեն Թումանյանի այդ նամակին կցած ծանոթագրությունը)։ Բանաստեղծի ցանկությունը չի իրականացել։ Այդ հարցին է վերաբերում 1922 թ. հունիսի 7-ի նամակը, որով նա իր նպատակի իրագործման համար դիմել է Արամայիս Երզնկյանին։

3 Այդ լուրը տպագրվել է Հր, 1910, № 198 և Մշ, №, 199, Թումանյանին Նովոչերկասկ չկանչելու փաստը չի նշանակել, թե նրա գործը դադարեցվել է։ Թիֆլիսի ժանդարմական վարչության պահնորդական բաժինը, շարունակում էր նույն ձևով հետապնդել բանաստեղծին, և ի վերջո՝ 1911 թ. նոյեմբերի 1-ին նա կրկին բանտարկվում է (տե՛ս № 107 նամակի ծանոթագրությունը):

4 Պահնորդական բաժնի դիվանում Թումանյանին արդարացնող վկայություննեը չկան: Դրա փոխարեն պահպանվել են կեղծ, սադրիչ վկայություններ, հատկապես թուրք ազնվականների մտացածին պատմություններ, որոնք ստեղծված են գաղտնի հարցաքննությունների միջոցով (ՎՊԿԱ, ֆ 94, 1909, գ.279, թ 75—76)։

5 «Մանկական գրադարան» մատենաշարով Մ. Թումանյանի հրատարակությամբ և Գ. Երիցյանի նկարազարդումներով մինչ այդ լույս էր տեսել 11 գիրք «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականները», «Գառնիկ ախպերը», «Անհաղթ աքլորը)), «Ծիտը», «Ուլիկը», «Աղվեսը», «Տերն ու ծառան», «Խոսող ձուկը», «Գիքորը», «Մի կաթիլ մեղրը»)։

«Մանկական գրագարանը» մտածում ենք շարունակենք» գրելով բանաստեղծը նկատի ունի Փիլ․ Վարդազարյանի՝ հրատարակչի իրավունքը ստանձնելը Մ. Թումանյանի բացակայության միջոցին։

1910 թ. դեկտեմբերի 23-ին հայտարարվում է, որ շուտով լույս կտեսնեն № 12, 13, 14 գրքերը՝ «Քաջ Նազարը», «Փոքրիկ ձկնորսը», «Լեզուն կտրած ծիտիկը» նկարիչ Ռոտտերի պատկերազարդումներով և նույնիսկ առաջարկվում է «դիմել գրավաճառներին» (Հր, 1910, №286), բայց տպագրությունը ձգձգվում է. 1911 թ. հունիսի վերջերին լույս է տեսնում նախ «Լեզուն կտրած ծիտիկը» (№ 14), ապա՝ «Փոքրիկ ձկնորսը» (№ 12)։ Ինչ վերաբերում է «Քաջ Նազարին» (№ 12), որը գրվել էր դեռևս 1908 թ․, ապա ձեռագիրն անհետացել է 1911 թ. հունվարի 19-ի բանտարկության ժամանակ ժանդարմական վարչության խուզարկությունից հետո տարված այլ ձեռագրերի հետ ( տե՛ս № 88 պաշտոնական գրությունը)։ Այդ մասին գրել է Թումանյանը որդուն՝ Մուշեղին ուղղված 1912 թ. հոկտեմբերի 7-ի նամակում (չի պահպանվում, ՍՀ 5, 784)։ «Քաջ Նազարի» նոր շարադրանքը լույս է տեսնում 1912 թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակին դարձյալ Մ. Թումանյանի հրատարակությամբ։