Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/527

Այս էջը հաստատված է

 7 Խոսքը դարձյալ կաթողիկոսական թեկնածուներին է վերաբերում (տե՛ս ծանոթագրություն №5)։

93. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Լեյզեն

(էջ 117)

Ապրիլի 22

Ինքնագիրը պահպանվում Է ԳԱԹ, ՄԹֆ, № 307։ Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է Ալ. Մանթաշյանի մահվան և նրա կտակի հիշատակության փաստով։ Լեյզեն ուղարկված լինելը որոշվում Է ըստ նամակի, ինչպես նաև իշխանուհու որդու հիվանդության։

Տպագրվել է Եժ V, 340--341։

1 Ակնարկում Է հունվարի 19֊ի բանտարկությունը, բնակարանի խուզարկությունը և հետևանքները։

2 Միշան (Միքայելը) Մ. Թումանյանի որդին Է. տառապում Էր թոքախտով։

3 Մեծահարուստ, ազգային մեծ բարերար Ալ. Մանթաշյանը վախճանվել Է 1911 թ. ապրիլին։ Ըստ նրա թողած կտակի, բարեգործական, նպատակով իսկապես հատկացված Էր 200000 ռուբլի, որը ժաոանգները բաժանել են հետևյալ կերպ. Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը 50000 ռուբլի, Հայուհյաց բարեգործական ընկերությանը 25000, Թիֆլիսի 24 եկեղեցիներին 1000-ական, մնացածը՝ գավառներին (Հր, 1911, № 114)։

94. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

Թիֆլիս–Վիեննա

(Էջ 119)

Ապրիլի երկրորդ կես


Ինքնագիրը (6 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, ց 2, № 45։ Ամիսը ճշտվում Է ըաս։ Մ. Ասիլյանի մանկավարժական գործունեության 25 ամյա հոբելյանի հիշատակության, որ տեղի Է ունեցել 1911 թ. ապրիլի 16֊ին (տե՛ս ծանոթագրություն № 8)։

Տպագրվել Է ՈԻՀ 1, 380 — 381։

1 Խոսքը վերաբերում Է արևմտահայության համար Լ. Շանթի պատրաստած «Լուսաբերին» («Այբբենարան») և Լիսիցյանից ստացած հունվարի 11-ի (24-ի) նամակին, որով հանձնարարվել Էր բանաստեղծին՝ շտապ ծանոթանալ և դիտողություններ ուղարկել Կոստանդնուպոլիս՝ Շանթին