Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/53

Այս էջը հաստատված է

Կնանոնց խելքով չընկնեք։ Նրանք կարճատես են, հեռուն չեն կարողանում տեսնել ու հասկանալ։

Վերջապես ամեն կերպ աշխատեցեք նանին չվշտացնեք: Մանավանդ քեզ համար նա շատ Է եղել գլուխը ետ դրած։

Վահանն Էլ Էն տեսակ տղա Է, որ նրա հետ ղալմաղալ անելը մեղք կլինի։

Մի խոսքով, եթե մի ղալմաղալ, մի անհամություն դուրս եկավ—ես քեզանից եմ նեղանալու։ Աոաջինը, որ դու ես դրանց մեջի մեծը, երկրորդը, որ քու համբերությունն Է կտրած։

Լավ մտածի ու Էնպես արա, որ հավանեմ ձեր արածը։

Փառք աստծու—մի մեծ բան չկա մեջտեղը։ Իսկ ես իմ կողմից ամեն տեսակ ձեզ կօգնեմ։ Իհարկե—ոչ մի բան չեմ ուզում ձեզանից—ինչ ուզեք Էն Էլ ձեզ կտամ իմ ունեցածից, միայն թե Էնպես չանեք, որ սիրտս կտրեք ձեզանից։ Իմացած կաց, որ մի բան ավել կամ մի բան պակաս—դատարկ բան Է, բայց մարդու նամուսն ու ախպոր կամ տան սերը—մեծ բան է։ Ես լավ գիտեմ, որ ինչքան էլ դու անհամբեր լինես, այսուամենայնիվ, լավ ես հասկանում ամեն բան, նրա համար էլ հույս ունեմ, որ այնպես կանես, ինչպես վայել է մեր օջախին ու մեր անունին1։

Քո Հովհաննես
36. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Մլեթ—Դսեղ
1908, օգոստոսի 3, Մլեթ
Սիրելի Նունիկ,

Ճաշեցինք Մլեթ և բարձրանում ենք էս վերելքով1։

Հ.Գ. Ադեյալս թողել եմ Դուշեթ։

ст. Калагеран

Карсская ж<елезная>

д <:орога>

Нвард Туманян