Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/534

Այս էջը հաստատված է

 1911 թ. նոյեմբերին կաթողիկոս է ընտրվում Գևորգ Սուրենյանը, երբ Թումանյանն արդեն բանտարկված էր։


103. ԴՅՈՒՏ ԱՂ ԱՆ ՏԱՆԻՆ Թիֆլիս

Թիֆլիս էջ 126

Հոկտեմբերի 28

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Գ. Աղանյանի ֆ, № 477։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, եթե տրվում է Հ. Մելիքյանի անունը և գրվում է «պետք է գործի անցնենք», ուրեմն խոսքը վերաբերում է մեծահարուստ Համբարձում Մելիքյանի միջոցով «Հորիզոնի հրատարակությունը նյութապես ապահովելուց հետո «գործի անցնելուն… որովհետև օրաթերթը տպագրվելու էր հասցեատիրոջ մասնավոր տպարանում:

Տպագրվել է ՈԻՀ 2, 427:

104. Սիական Տիգռանյանին

Թիֆլիս-Ալեքսանդրապոլ

(էջ 127)

Հոկտեմբերի 23

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԹԹ, ՆՆ„ թղթ. 59։ Տպագրվում է առաջին անգամ։

1 Տե՛ս № 131 նամակը։

2 Համբարձում Մելիքյանը «Լույս» ընկերության նախագահն Էր, որը և տնօրինում էր «Հորիզոնի» հրատարակության դրամական գործը։ Թումանյանի բանտարկությունից հետո, ինչպես երևում Է № 90,92 նամակներից, մի որոշ ժամանակ նա առաջվա նման չի հովանավորել թերթի հրատարակության գործը։ Բայց 1917 թ. աշնանից կրկին շարունակել Է իր օգնությունը որպես «Լույս» ընկերության հիմնադիր կարգադրիչ (Հր, 1917, Л> 233) :

3 Հասցեն այլ ձեռագրով Փոխված է: Эриван Астафевская ул. дом 87, кв. городсково головы-Тигранова.