Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/537

Այս էջը հաստատված է

էս երկու ամիսը, մինչև գործը վերջանա։ Եվ, իհարկե, լավ կվերջանա։ ճշմարտությունը երբեք չի կորչի։ Հուսով եմ, որ Մուշեղր վաղը չէ, մյոււ, օրը կգա՛ ինձ տեսակցության֊։ Մանրամասն գրի երեխաների մասին։ Բարևիր մեր բոլոր ծանոթներին։ Թող գրեն, բայց պատասխան չսպասեն։ Ես շաբաթը միայն մի նամակ գրելու իրավունք ունեմ։

Վերջին անգամ Ֆիլիպին տեսա էնպես գունատ և նիհար, որ ինձ միշտ թվում Է, թե նա հիվանդ է։ Ինչ Է պատահել Մարիա Մարկովնային։

Էստեղ էնպես մռայլ եղանակ է, ինչպես մեկ֊մեկ աշնանը լինում է մեզ մոտ՝ Լոռիում։ Արև չկա, բայց և այնպես, մարդիկ ինչպես երևում Է ապրում են առանց արևի։ Պինդ համբուրում եմ բոլորիդ ու երեխաներին։ Երբ են գալու Աշխենը և Գիգան: Ինչպե՞ս Է Մարիա Ստեպանովնայի և Պավել Ստեպանովիչի առողջությունը:

Քո հայրիկը

Նախնական կալանատուն, բանտախուց, № 121

Սեդիկը սովորո՞ւմ Է։ Ի՞նչ է անում Թամարը։

Ոշ Է, ժամանակ չկա, նամակները հավաքում են։ Օրր 4 — 5 անգամ եռացրած ջուր են տալիս, և ես օրը 4 — 5 անգամ թեյ եմ խմում, ամեն անգամ երեք բաժակ։ Կարդում եմ Հաուպտման, բայց էդ մասին հետո։ Կգրեմ Աշխենին, Համբարում եմ Աշխենին և Գիգային, Աշխենը թող տաք հագնվի, Ես մենախցում եմ։

1 Հայերեն նամակներ գրելու, թույլտվություն բանաստեղծը ստանում է 1912 թ. փետրվարի 4֊ին։

2 Թումանյանի ավագ որդին՝ Մուշեղը, այդ ժամանակ Պեաերբուրգի համալսարանի բնագիտական բաժնի ուսանող Էր։ Նրանց տեսակցության մասին տե՛ս հաջորդ՝ № 108 նամակը։

3 Աշխեն Թումանյանը ամուսնու՝ փաստաբան Գևորգ (Գիդա) Խատիսյանի հետ Պետերբուրգ մեկնել է դեկտեմբերի 26-ին։ Վերջինս նույն ամսի 9-ին նշանակվել Էր Թումանյանի դատապաշտպան և հատկապես զբաղվել վկաներին Պետերբուրգ կանչելու գործով (ԹԺՀ, 634)։

4 Գևորգ և Ալեքսանդր Խատիսյանների մայրը և մորեղբայրը։

5 Հաջորդ նամակից երևում Է, որ կարդում Էր Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» դրաման։

108. ԱՇԽԵՆ ԵՎ ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Պետերբուրգ — Թիֆլիս

(էջ 131)

Դեկտեմբերի 28

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1230։ Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ։