Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/539

Այս էջը հաստատված է

Նա պահանջում էր 1909 թ. աշնանից մինչև 1911-ի բանտարկությունը «Հորիզոնում» տպագրված հոդվածները։

2 Նկատի ունի «Կյանք և գրականություն» վերնագրով այն դասախոսությունը, որ կարդացել էր 1907 թ. հունիսի 10-ին ժողովրդական համալսարանում։ Զեկուցման ամփոփումը տպագրվել էր «Ժայո», 1907, № 14, նույնը՝ ԱՀ 6, 531—537։

3 Получаю хороший обед~ Очвнь обродушных տողերը տպագրվում են առաջին անգամ։

4 Նկատի ունի «Մանկական գրադարան» մատենաշարի լույս տեսած գրքույկները (տե՛ս № 80 նամակի №5 ծանոթագրությունը)։

1912

109. ՆՎԱՐԴ– ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Պետերբուրգ— Թիֆլիս

(էջ 133)

Հունվարի 4

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1237։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ:

Տպագրվել է Եժ V, 352 — 353։

Թարգմանություն

Նունիկ ջան,

Ահա շուտով մեկ ամիս է արդեն և ես ոչ մի տող չունեմ ձեզանից։ Մուշեղն ասում է, որ դուք ինձ գրել եք, բայց հայերեն։ Մի՞թե չէիք ստանում իմ նամակները։ Գրեք ռուսերեն և հաճախ2։ Երեկ ինձ մոտ էին Մուշեղը, Գիգան և Գրոլզենբերգի օգնական Զերախովիչը։ Ինքը Գրոլզենբերգը Պետերբուրգում չէ։ Մոտ օրերս կգա։ Իսկ Զերախովիչը, մի համակրելի երիտասարդ, ավելի շատ հետաքրքրվեց իմ բանաստեղծություններով, քան թե իմ գործով։ Գիգան սենյակ է վարձում։ Վաղն Աշխենը և Մուշեղը կգան ինձ տեսության։ Մուշեղը Ռոստոմից փողերն ստացավ։ Գրեցեք, թե ի՞նչպես եք դուք բոլորդ, ի՞նչ են անում տերտերը, բաբոն3, ո՞նց են երեխաները։ Ի՞նչպես են մեր մոտիկ ծանոթներն ու բարեկամները։ Օլյա, վերջապես գրիր ռուսերեն, սա ի՞նչ բան է — ուրիշներից ստանում եմ նամակներ, ձեզանից չեմ ստանում։ Բյուրոյում եղած նամակների հետ դրված բոլոր իմ ստացած հեռագրերը ուղարկեցեք Մուշեղին4։ Ֆիլիպը գրավականը ետ ստացա՞վ, թե չէ։ Եթե չի ստացել, թող ստանա։ Ի՞նչպես են նրանք ամենքը: