Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/541

Այս էջը հաստատված է

 ուղարկված նամակները ստանում այդ հասցեով), երկրորդը` Օրթաճալայի թաղամասում։

7 «Գիր» գրախանութում (տե՛ս № 92 նամակի № 2 ծանոթագրությունը) վաճառվում էին 1908 թ. վերջերից պարբերաբար տպագրված «Մանկական գրադարան» մատենաշարի գրքույկները. խոսքը վերաբերում է ստանալիք գումարին։

8 Բանաստեղծի բանտարկությունից հետո «Հասկերի» հրատարակությունը նյութական անապահով վիճակի պատճառով կանգնում է փակման վտանգի առջև (հնարավոր է, որ այդ լուրը հասել է նաև Պետերբուրգ՝ Թումանյանին)։ Անապահով դրությունը շարունակվում է նաև Թումանյանի բանտարկությունից ազատվելուց հետո` մինչև 1912—ի աշունը, երբ ընդլայնվում է ամսագիրն ապահովողների սեղմ շրջանը։ Այդ ժամանակ հիմնադրվում է «Նվեր մանուկներին» ընկերությունը, որի նպատակն էր ապահովել «Հասկերի» հրատարակությունը։ Հոկտեմբերի 21—ին կայանում է հիշյալ ընկերության առաջին ժողովը Թումանյանի նախագահությամբ, ընտրվում է վարչություն, որի նախագահը Ստ. Լիսիցյանն էր (Հր, 1912, № 224, 233)։

110. ԱՐՏԱՎԱԶԴ ԵՎ ՀԱՄԼԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Պետերբուրգ—Թիֆլիս

(էջ 134)

Հունուվարի 11

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1375,

Տպագրվել է Եժ V, 355—356,

Թարգմանություն

Արտիկ ջան և Հասմլիկ ջան,

Ահա չորրորդ նամակն է, որ գրում եմ, իսկ ձեզանից չեմ ստացել ոչ մեկը: Չեմ հասկանում ինչպես և ինչի մասին եք դուք գրում կամ ինչ լեզվով, որ ես չեմ ստանում։ Տարօրինակ է։

Երեկ Աշխենն ու Մուշեղն ինձ մոտ էին։ Ինձ համար սերթուկ բերին և սպիտակեղեն, իսկ այսօր կլինի Գիգան։ Ինձ մոտ էր Գրուղենբերգը՝ իմ պաշտպանը։ Ես պատմեցի և բացատրեցի գործը: Նա ապշեց և շատ ուրախացավ: Մոտ օրերս կգա երևի և Զարուդնին։

Ես լավ եմ։ Երբեմն կարդում եմ։ Այժմ կարդում եմ Ժակոլիոյի «В трущобах Индин» գիրքը։ Շատ հետաքրքիր գիրք է նրանով, որ ինչպես ինձ թվում է, Րաֆֆին իր «Կայծերը» գրել է այդ գրքի տպավորության տակ։

Կարդացեք և կարդացեք լավ գրքեր, փառք աստծո, մեր տանր լավ