Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/551

Այս էջը հաստատված է

 տրվել է 1913 թ. մայիսի 29-ին։ Ընկերության նպատակն էր հավաքել և ուսումնասիրել հայոց պատմության և հնագիտության վերաբերյալ ամեն տեսակ նյութեր։ Բացումը տեղի է ունեցել 1914 թ. մարտի 29֊ին (այլ մանրամասները «Կանոնադրություն հայոց պատմական և հնագիտական ընկերության», Թ. 1914),

2 Բանաստեղծը Թիֆլիս հասել է ապրիլի 19-ին։

3 Նկատի ունի 1911 թ. դեկտեմբերին ընտրված Գևորգ V Սուրենյան կաթողիկոսին։ Նա Պետերբուրգ մեկնելու էր Նիկոլայ 11 թագավորից պաշտոնապես կաթողիկոս հաստատվելու, որը և տեղի է ունեցել 1912 թ. հունիսի 7֊ին (անհայտ է, թե կաթողիկոսը միջամտե՞լ է, արդյոք, գործին նպաստելու համար)։

4 Ըստ երևույթին, Թումանյանը հատկապես չի դիմել կաթողիկոսին՝ բավարարվելով միայն հայկական ակադեմիայի համար Ն. Մառի հետ։ Մեսրոպ Տեր֊Մովսիսյանի բանակցությամբ (տե՛ս № 121 նամակը)։

121. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ—ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆփս– Էջմիածին

(էջ 147)

Մայիսի 6

Ինքնագիրը (10 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 410:

Տպագրվել է Եժ V, 372—374,

1 Հեռագիրը տրվել է բանտից բանաստեղծի ազատվելու առթիվ (ԳԱԲ՝, Թֆ, № 898)։

2 Խոսքը վերաբերում է «Դաշնակցության գործին» ընդհանրապես ու, հատկապես, նախաքննությանը, դատավարության ընթացքին և ավարտին (տե՛ս Թումայանի՝ 1909 թ. հունվար-մարտ ամիսների խնդրագրերը, 1911 —1912 թթ. Պետերբուրգից գրած նամակները ծանոթագրություններով, նաև՝ ԹԺՀ,632 — 647)։

3 Նկատի ունի մեծահարուստ բարերար Համբարձում Մելիքյանին։

4 Եփրեմն եպիսկոպոսն է՝ ժամանակավոր կառավարիչը Վրաստանի. Իքնագիրը հայոց հոգևոր թեմի։ Ըստ երևույթին, ինչպես Համր. Մելիքյանի, այնպես էլ Եփրեմ եպիսկոպոսի հետ Թումանյանը բանակցություններ է վարել հասցեատիրոջ հիշված թեմի առաջնորդ նշանակելու համար։ 1913 թ. հունվարին Մեսրոպ եպիսկոպոսը նշանակվում է թեմի առաջնորդ։

5 Նկատի ունի հայ տպագրության 400-ամյա հոբելյանի նախապատրաստումը, որն առաջացրեց բուռն, երկարատև վեճեր։ Հոբելյանը նշելու նախաձեռնությունը պատկանում էր Լեոյին, իսկ Թումանյանը դարձավ նրա առաջին պաշտպանը, գործին ընթացք տվողն ու սրտացավ