Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/553

Այս էջը հաստատված է

հարցում ճիշտը Թիֆլիսի հանձնաժողովն էր. հետաձգելը նպաստեց հոբելյանը պատշաճ նշելուն, և դրա հետ կապված ամենից նշանակալի երևույթը դարձավ հայ գրողների կովկասյան ընկերությունը` ստեղծված հոբելյանական հանձնաժողովի ջանքերով 1912 թ. հոկտեմբերին։ Ընկերությունն իր հերթին ոչինչ չխնայեց հոբելյանին համաժողովրդական բնույթ տալու համար (Հր, 1911, .№ 118, 119, 1912, №138, 150, 198. 215, 220, 1913, № 87, 104, 109, 214, 218 և այլն):

6 Տե՛ս № 118 նամակը և № 1 ծանոթությունը:

7 Մեսրոպ եպիսկոպոսը ուղեկցելու էր Գևորգ v կաթողիկոսին տես № 118 նամակի № 4 ծանոթագրությունը):

8 Թիֆլիսի Մարիամյան — Հովնանյան դպրոցի հիմնադիրներն են, նամակի առաջին հրատարակության մեջ՝ Հովհաննիսյանների— վրիտում է (ԵԺ V, 373):

9 Մարիամյան — Հովնանյան դպրոցի հոգաբարձությունը հաստատվում էր կաթողիկոսական կոնդակով, ըստ որի հիշյալ հոգաբարձության պաշտոնավարության և իրավասության ժամանակը լրացել էր 1912 թ, ապրիլի վերջին։ «Հորիզոնի» խմբագրությունը (Թումանյանի մասնակցությամբ), դիմելով թեմի ժամանակավոր կառավարիչ Եփրեմ եպիսկոպոսին, պահանջել Էր հոգաբարձուների նոր ընտրություն՝ առաջիկա ուսումնական տարին լավ նախապատրաստելու «իրավասու և օրինավոր հոգեբարձութուն ունենալու համար» (Հր, 1912, № 106):

10 Հիշատակված Օհանեսը Մեսրոպ եպիսկոպոսի եղբայրն Է՝ բժիշկ Հովհաննես Մելիք֊Նուբարյանը։

11 Ն. Մառի հետ ունեցած՝ եպիսկոպոսի բանակցությունների մասին որևէ այլ տեղեկություն հայտնի չէ։

12 Խոսքը դարձյալ տպագրության 400֊ ամյակի հոբելյանական հանձնաժողովին է վերաբերում:

13 Պետերբուրգի եկեղեցական խորհրդի անդամ Վարդ Վարդանյանը մերժել էր ուսման թոշակ վճարել Մուշեղ Թումանյանին, պատրվակ դարձնելով բանաստեղծին վճարած 300 ռուբլին՝ բանտարկությունից հետո Պետերբուրգից Թիֆլիս մեկնելու ճանապարածախսը: Մերժումը կրկնվում է նաև Մեսրոպ եպիսկոպոսի միջամտությունից հետո (տե՛ս Մուշեղ Թումանյանի՝ Պետերբուրգից ուղարկած նամակները, ԹԹ, Փբ, №2744, 2775)։

14 Մոսկվայում նկարչական կրթություն ստանալու Արտավազդ Թումանյանի թոշակի հարցը լուծվել է 1913 թ. աշնանը: