Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/554

Այս էջը հաստատված է



112 ԳԱԼՈՒՍՏ ՏԵՐ-ՄԿՐՏԻՉՅԱՆԻՆ

ԹԻՖԼԻՍ-էջմիածին

(էջ - 150)

Մայիսի 25

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 409:

Տպագրվել Է Եժ V, 374 — 375,

1 Նկատի ունի մայիսի 2֊ին տպագրված «Հայագիտության ազգային ֆոնԴը» հոդվածԸ (ՍՀ 6, 355)։

2 Ըստ երևույթին, խոսքը վերաբերում Է Թիֆլիսի Գայանյան դպրոցում տեղի ունեցած Կովկասի հայ ուսուցիչների միության 1912 թ, հունիսի 9֊ի տարեկան ընդհանուր ժողովին, որի 11֊ի նիստում ընդունվում Է Թումանյանի առաջարկը՝ ազգագրության ու հայրենագիտության վերաբերյալ նյութեր հավաքելու, տարեկան մեկ ֊ երկու հավաքածու հրատարակելու մասին (բանաստեղծը հանձն է առնում հոգալ նաև հրատարակության ծախսերը)։ Հունիսի 12֊ի նիստում, անդրադառնալով իր առաջարկած ժողովածուի անհրաժեշտությանը, նա հատկապես շեշտում Է ուսուցիչների դերը այդ գործում, որոնցից յուրաքանչյուրը իր գավառում կարող Է հավաքել նյութեր և տրամադրել ժողովածուն հրատարակողներին (Հր, 1912, № 124,126)

123․ ԳՅՈՒՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ151)

Հունիսի 7

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԳԱֆ, A? 481, Անթվակիր է. ժամանակը որոշվում Է բանաստեղծին ուղղված Աղանյանի երկու գրությամբ, որից մեկը թվագրված Է 1912, մայիսի 7, մյուսը անթվակիր, ժամանակը որոշվում Է թվագրվածով, անթվակիր գրության բովանդակությամբ ու «վաղ ամսի 8-ին» խոսքերով։ Անթվակիր փաստաթղթից պարզորոշ Է, որ առաջին՝ մայիսի 7֊ի գրությունից բավական ժամանակ Է անցել, «ամսի 8֊ի» հիշատակությունը հուշում Է, որ թերևս անցել է մեկ ամիս, որ Աղանյանը ստիպված Է եղել գրելու երկրորդ գրությունը։

Այդ երկու դրություններից պարզվում Է, որ Գ. Աղանյանի տպարանում աշխատող «Հորիզոն» օրաթերթի գրաշարները 300 ռուբլու անարդարացի պահանջ ունենալով, անվերջ բողոքելուց հետո ի վերջո գործը հանձնում են դատարանը։ Քանի որ այդ գրաշարները «Հորիզոնի» մշտական