Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/557

Այս էջը հաստատված է

127. ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

Դսեղ—Ալեքսանդրապոլ

(էջ 156)

Օգոստոսի 2

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 119։

Տպագրվել է Եժ V, 380։

Նամակը գրված է «Անուշ» օպերայի բեմադրության կապակցությամբ Ալեքսանդրապոլից ստացած հրավերի առիթով։ Նամակի առաջին տպագրության ծանոթագրությունը՝ «Անուշն» առաջին անգամ 1912 թ.հուլիսի 29֊ին դաշնամուրի նվագակցությամբ բեմադրելու մասին, ճիշտ չէ։ Այնպես է ստացվում է, որ Թումանյանը հրավերին պատասխանել է ներկայացումից հետո։ Ճիշտն այն է, որ միայն դաշնամուրի՝ Արմեն Տիգրանյանի նվագակցությամբ «Անուշի» բեմադրությունը տեղի է ունեցել 1912 թ. մարտի սկգբներին Ալեքսանդրապոլի քաղաքային ժողովրդական տանը։ Դա պարզապես մի փորձ էր (մուտքը անվճար) հետագայի բեմադրության համար։ Այնուհետև Արմեն Տիգրանյանը նախաձեռնում է բեմադրությունը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 21֊ին, բայց նվագախմբի անպատրաստ լինելու պատճառով հետաձգվում է նույն ամսի 29֊ին, իսկ հետո՝ օգոստոսի 4֊ին (Հր, 1912, № 50, 146, 165)։

Ներկայացումը հետաձգելու մասին Արմեն Տիգրանյանը Թումանյանին հայտնել է հուլիսի 24֊ի նամակով, շեշտելով հատկապես, որ «Ալեքսանդրապոլի հասարակությունը մեծ ցանկություն ունի այդ երեկո Ձեզ թատրոնում տեսնել։ Ծանոթ, անծանոթ հարցնում են, թե գալո՞ւ է Թումանյանը:

Կարծես հայ օպերայի ծնունդը ուզում են հանդիսավոր կերպով տոնել» (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 476):

1 Թումանյանը տկարության պատճառով չի մեկնում ներկայացումը դիտելու (այդ մասին տե՛ս № 126 նամակ)։

Ներկայացումը տեղի է ունեցել Ալեքսանդրապոլի քաղաքային ժողովրդական տանը, առաջացնելով մեծ հետաքրքրություն։ Դերերը կատարում էին. Սարո—Շարա Տալյան (1939 թ. ՀՍՍՀ ժողովրդական արտիստ), Անուշ — Աստղիկ Մարտիկյան, Մոսի — Վարդան Մարտիրոսյան, նանի—Արևհատ (գուսան Շերամի դուստրը)։ Տաս հոգուց բաղկացած նվագախումբը ղեկավարում էր Գ. Յա. Բոլրկովիչը։ Ներկայացման գրախոսը (Ա. Ս.) ափսոսել Է, որ բանաստեղծը բացակայել է. «Պ. Թումանյանի ներկայությունը կարելի պիտի լիներ օգտագործել «Անուշ» օպերայի բարեփոխության համար» (Հր. 1912, № 171):