Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/560

Այս էջը հաստատված է

133. ԵՐԱՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 160)

Նոյեմբերի 15

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է առաջին հրատարակչի՝ Վերա Միրաքյանի մոտ։

Տպագրվել է ԳԹ, 1995, № 2։

134. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ

(Էջ 161)

Նոյեմբերի 16

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԲ, Ալ. Ծատուրյանի ֆ, № 264։

Տպագրվել է ԵԺ VI, 428—429։

1 Կատակով հիշեցնում է Թուրքիայի պարտությունը նույն տարվա հոկտեմբերի 9-ին սկսված Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Բոուլղարիան, Հունաստանը, Սերբիան և Չեռնոգորիան դաշնակցած՝ կռվում էին Թուրքիայի դեմ. Պատերազմն ավարտվեց 1913 թ. մայիսի 30-ին Թուրքիայի կատարյալ պարտությամբ։

2 Այդ նամակով Ծատուրյանը ոչ միայն իր ուրախությունն էր հայտնել, որ «Հայ գրչի մշակների միության բարձր գաղափարն այսօր արդեն մարմնացած, իրական հողի վրա է դրված», այլև ողջունել էր գրողների ընկերության ծնունդը, խնդրել իրեն ևս անդամագրել։

Թումանյանի սույն նամակի առաջին հրատարակության ծանոթագրության մեջ Ծաաուրյանի հիշյալ շնորհավորական նամակը շփոթվել է նրա Իվան Բունինի գրական գործունեության 20-ամյա հոբելյանի՝ Մոսկվայում կայացած տոնակատարության առիթով Թումանյանին ուղղած նամակի հետ.

Թյուրիմացությունն ակնհայտ է. Թումանյանը նկատի ունի նորակազմ ընկերության մասին Ծատուրյանի գրած ողջույնի խոսքը, որր տպագրվել է անկախ հասցեատիրոջ ցանկությունից, այնինչ Բունինի հոբելյանի մասին Ծաաուրյանի նամակը, ինչպես հայտնում է ((Հորիզոնի» խմրագրությունը, Թումանյանը «սիրալիրությամբ» դրել է հրատարակիչների տրամադրության տակ (տե՛ս Հր, 1912, № 251, 253. հմմ Ծաաուրյանի երկու նամակները և ԵԺ VI, 491, Թումանյանի սույն նամակի № 1 ծանոթագրությունը): Պետք է նկատի ունենալ նաև, որ ինչպես Թումանյանն է գրում,