Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/562

Այս էջը հաստատված է

 (տ՛ես փետրվարի 29—ի նամակի № 3 ծանոթագրությունը)։ Տակավին սեպտեմբերի սկզբներին «Դաշնակցության գործով» մեղադրյալներից «մի քանիսը» դատաստանական քննիչ Ալեքսանդրովից ծանուցագիր էին ստացել, ըստ որի պահանջվում էր չհեռանալ Թիֆլիսից սեպտեմբերի 15—ից հոկտեմբերի 15—ը, որովհետև այդ ընթացքում կատարվելու էր նոր քննություն նախկին քննիչ Լիժինի գործի վերաբերյալ (Հր, 1912, № 193)։ Այդ մասին այլ տեղեկություն հայտնի չէ. մի բան հաստատ է, որ Թումանյանը Պետերբուրգ չի մեկնել։

2 ՀԳԿԸ առաջին երեկույթը տեղի է ունեցել 1912 թ. դեկտեմբերի 16—ին, ինչպես բացման, այնպես էլ վերջին խոսքով հանդես է եկել Թումանյանը (մանրամասնությունները՝ Հր, 1912, 279)։

3 Խոսքը վերաբերում է ՀԳԿԸ ժողովներում և խորհրդակցություններում արևմտահայ գրողների պատգամավորների մասնակցությունը ապահովելուն։ Այդ մասին Թումանյանը բանակցություններ է վարել նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի հետ։ Ըստ վերջինիս՝ 1912 թ. նոյեմբ. 24—ի նամակի, արևմտահայ վեց գրող սպասում էին գրավոր պաշտոնական հրավերի (ԳԱԹ, Թֆ, ց 2 № 490),

136—138․ ՀԵՌԱԳՐԵՐ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՐՁՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս—Ախալքալաք

(էջ 163)

Դեկտեմբերի3, 4

Ինքնագրերը չեն պահպանվում։

Տպագրվել են Հր, 1912, №. 267, 269։

Ավ. Արասխանյանը վախճանվել է 1912 թ. դեկտեմբերի 3—ին։

Նույն և հաջորդ օրերը Թումանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ՀԳԿԸ արտակարգ նիստերում որոշվում են հանգուցյալի թաղման արարողության հետ կապված հարցեր։

139․ ԻՍԱՀԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 164)

Դեկտեմբերի 23

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 367, նամակը դեկտեմբերի 23—ին տեղի ունեցած ՀԳԿԸ նիստում կարդացել է նախագահը Նիկոլ Աղբալյանը (Հր, 1912, № 285, 25 դեկտեմբերի),

Տպագրվել է ԵԺ V, 381,