Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/563

Այս էջը հաստատված է



140. ՀԱԿՈԲ ԱՆԱԳԶՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 164)

Դեկտեմբերի 20

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, №297։ Տպագրվում է առաջին անգամ։

141. ՀԱԿՈԲ ԱՆԱԳՉՏԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 165)

Դեկտեմբերի երկրորդ կես

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 295: Անթվակիր է մոտավոր ժամանակը որոշվում է ըստ Ավ. Արասխանյանի հիշատակին Թիֆլիսի Մողնու Ս. Գևորգ եկեղեցում ՀԳԿԸ վարչության նախաձեռնությամբ 1912 թ. դեկտեմբերի 6֊ին կազմակերպված հոգեհանգստի. թաղումը տեղի է ունեցել դեկտեմբերի 9֊ին. հնարավոր է, որ այս փաստաթուղթը գրված է այդ օրերից հետո՝ դեկտեմբերի երկրորդ կեսին։ Նույն առիթով է Թումանյանը գրել Անագչյանին դեկտեմբերի 26֊ի երկտողը:

Տպագրվում է առաջին անգամ:

142. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Թիֆլիս

Դեկտեմբերի 30

Ինքնագիրը (5 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, №325: Նույն տեղում է գտնվում նամակի ծրարը հետևյալ հասցեով. «Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության պ. պ. նախաձեռնողներին»։

Տպագրվել է ԵԺ V, 382։

1 Այդ «հին խոսքը» ընկած է «Հազարան բլբուլ պոեմի հիմքում (ԱՀ 4, 88)։

2 Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության նախաձեռնողները երգեցողության ուսուցիչներն էին, որոնք մշակելով ընկերության կանոնադրությունը, հանձնել էին կառավարության ի հաստատություն։ Ընկերության կանոնադրության և նպատակների մասին տե՛ս Հր. 1912, №282: