Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/564

Այս էջը հաստատված է

 Ընկերության առաջին ընդհանուր ժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 30֊ին, որտեղ կարդացվել է Թումանյանի այս ողջույնի խոսքը։

143. ՀԱԿՈԲ ԱԼԻԽԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 166)


Դեկտեմբերի 31

Ինքնագիրը (3 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ՀԳԿՐ ֆ, № 101/4: Անթվակիր է. թվագրությունը որոշվում է բովանդակությամբ, ըստ Ավ. Արասխանյանի մահվան թվականի։ Հասցեատիրոջ ազգանունը ճշտվում Է ՀԳԿՐ անդամ֊ քարտուղար Գ. Աղանյանի մի պաշտոնական գրությամբ, որն ուղղված է վարչության փոխանդամ Հակոբ Ալիխանյանին (նույն տեղում, № 204)։ Երրորդ էջում սարկավագի ձեռագրով գրված է ստացական 25 ռ. ստանալու մասին։

Տպագրվում Է առաջին անգամ։

1913

144. ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿեՐՈԻԹՅԱՆ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

Թիֆլիս

(էջ 167)}}

Հունվարի 21

Ինքնագիրը (3 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԿՀՀԸ ֆ,№ 226 (11): Առաջին էջում այլ ձեռագրով գրված է. № 50. դա, հավանաբար, հասցեատիրոջ ստացած գրությունների հերթական համարն է:

Տպագրվել է ՈԻՀ, 1, 382:

1 Թումայանը ԿՀՀԸ վարչության անդամ Էր 1910 թ. ընկերության վերաբացման օրից:

2 Չնայած այս միջնորդության՝ Չիթունու «Արևելյան խազաշխարհ» աշխատությունը Թիֆլիսում չի հրատարակվել, լույս է տեսել 1919 թ. Կոստանդնոպոլսում։ Հիշատակված մյուս աշխատություններից «Սասմանց տունը» տպագրվել էր դարձյալ Կոստանդնուպոլսում 1910 թ., մյուսներն անտիպ են: