Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/57

Այս էջը հաստատված է

եղել, սպառնում է, որ մինչև 25 ռուբլի չտան՝ չգիտեմ ինչ կանի։

Լիսիցյանից նամակ ստացա, թե ինքը հիվանդ է, և Շանթը գրել է իրեն, որ տեղը շատ նեղ է, մի երկու հարյուր ռուբլի փող է խնդրել փոխարինաբար, որ վերադառնան ինքն էլ, Ջավոն էլ—դասեր գտնեն։ Լիսիցյանն էլ ինձ է գրում, թե մի կերպ ճարի5։ Ասում է՝ քաչալը դեղը գիտենար իր գլխին կաներ։ Վերջապես հիմի ով կա էստեղ, որ առնեմ։

Սեպտեմբերի վերջին Ֆիլիպն ու տանըցիք գալիս են6։ Արդեն տուն են բռնել շավուրի <՞> Կարապետի տան դիմացը։

Ահարոնյանից ու Լեոյից պոստ կարտեր եմ ստանում, երեկ էլ Փարիզից — էյֆելյան աշտարակի գլխից էին ուղարկեր7։

Բայց քեզ համար ամենահետաքրքրական նորություն ասեմ։

Մեր ներքևի հարկը, Պետրոսյանների բնակարանը, բռնել Էր Համբարձում Առաքելյանը, որ ես գնացի Բաքու վերադարձա, տանտերն ասում Է նրանք ետ կանգեցին, այժմ ուրիշն Է բռնել Ասում եմ՝ ո՞վ Է, ասում Է՝ մի սիրուն տիկին Էր, մարդը մորթու առուտուր ունի։

— Ազգանունն ի՞նչ Է։

— Թե Ղուլիջանյան։

— Իսկ տիկնոջ անունը։

— Մարիամ, Մաշո են ասում։

Ա՛յ քեզ ծիծաղ։

Ասում եմ՝ մենք Էս տներից թե դուրս Էլ Էինք գնալու, Էդ որ կինս իմացավ՝ դուրս չի գնալ։

Թեև Աշխենին գրել Էի8, որ Բաքվից բան չեմ բերում, այսուամենայնիվ, մի քանի բան առա, որ և թանկ եղան և կարծում եմ ավելորդ Էին։ Բայց Էստեղ մի քանի կտոր բան առա, ինչ ասես արժեն, սրբիչներ և նման բաներ։ Եվ Էժան և շատ ու շատ լավը։ Երեկ իրիկուն Սենկոյի մոտ Էի։ Լավ են։ Կիրակի օրը ինձ ճաշի են հրավիրել։ Դարեն 20—25-ին գալու է։