Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/570

Այս էջը հաստատված է

Տպագրվել է ԵԺ V, 386—387, որտեղ կրճատելով հասցեատիրոջ անունը (Սիրելի Սիմոն, Սիմոն ջան), փոխարենը գրել են «Բաքվի ձայնի խմբագրին», մինչդեռ օրաթերթի խմբագիրը այդ օրերին Մ. Մանդինյանն էր։

1 Դեռևս 1910 թ. դեկտեմբերի 20 ֊ին, Մատթեոս կաթողիկոս Իզմիրյանի թաղումից հետո տեղի ունեցած պատգամավորական խորհրդակցությունում որոշվել էր ստեղծել դպրոցական ֆոնդ՝ ի հավերժացումն կաթողիկոսի անվան (Հր, 1910, № 284): Հետագայում, երբ նախապատրաստվում էին հայոց տառերի գյուտի 1500 և տպագրության 400 ամյա հոբելյանները, էջմիածնի հոգևոր խորհուրդը կրկին որոշում է ամրապնդել դպրոցական ֆոնդը սկսելով հանգանկություն: Նրանք այն կարծիքին էին, որ հարկավոր է ստեղծել նախ գրագետ ժողովուրդ ու ընթերցող հասարակություն և ապա հոգալ գրականության և գրական ֆոնդ ստեղծելու մասին (Հր, 1912, № 138):

2 Նույն հոբելյանի առիթով Թիֆլիսում նախատեսվում է ստեղծել «Հայ գրողների փոխադարձ օգնության ընկերություն» (գրական ֆոնդ), որի կանոնադրությունը հաստատվում է 1913֊ի մարտի 2-ին։

Այդ նախաձեռնությունները, որոնք այնքան սուր վիճաբանություններ առաջացրին մամուլում, արդյունք չունեցան. պատճառը, անշուշտ պառակտումն էր (Հովհ. Թումանյանի «Համազգային տոնը և «Մշակի», Հրեշավոր երևույթ», «Մեր համազգային հոբելյանը և դպրոցն ու գրականությունը» և այլ հոդվածներ, ՍՀ 7, 78 — 80, 92 — 95):

3 Նկատի ունի ապագա Հայկազյան ընկերության՝ հայկական համալսարան և ակադեմիա ստեղծելու նախապատրաստումը (մանրամասնությունդ Լ. Կարապետյան, Թումանյանը և Հայկազյան ընկերոլթյունը. ՈւՀ 5 էջ 94 — 134):

4 Այդ մասին տե՛ս № 149 նամակի M 5 ծանոթագրությունը։

154. ԴԱՎԻԹ ՏԵՐ-ԴԱՆԻԼՅԱՆԻՆ (ԱՆԱՆՈՒՆ)

Թիֆլիս—Բաքու

(էջ 175)

Ապրիլի 21

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ՀՀ ՀՔԿԿՊԱ պատմական բաժնում, ֆ 10/22, ց 5, գ 74, թ 3, 4, Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, պարզորոշ է, որ այս նամակը գրված է հասցեատիրոջ 1913 թ. մարտի 3-ի նամակից հետո։ «Շատ է ուշագրավ և ուրախալի են գրական .հոսանքը…» խոսքերը վերաբերում են Բաքվի միջազգային