Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/571

Այս էջը հաստատված է

 գեղարվեստական ակումբի արգասավոր գործունեությանը, որի մասին գրված է Դ. Անանունի նամակում (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 242):

Տպագրվել է ՀՀ, 1994, № 33:

1 Բնագրում՝ «Ուսանողը», որը հասցեատիրոջ ձեռքով ծանոթագրված է այսպես, «Թումանյանը այստեղ ի նկաաի ունի «Մեր ուղին» հանդեսը։ Նա սխալվել է»։

«Մեր ուղին» Դ. Անանունի նախաձեռնությամբ և խմբագրությամբ տպագրված «իրական, քաղաքական, տնտեսագիտական ժողովածու է» (1912, Բաքու)։ Այստեղ խմբագիրը հրապարակել էր մի շարք հետաքրքրական հոդվածներ Մ. Օրմանյանի, Իսահակյանի, Տերյանի, Լ. Միքայելյանի, Հ. Հակոբյանի ստեղծագործության մասին, ինչպես նաև տպագրել տարբեր հեղինակների բանաստեղծություններ, քաղաքագիտական, տնտեսագիտական հոդվածներ և այլ նյութեր։

2 Նկատի ունի իր ԲԹ և ԲԲ ժողովածուները։

3 Բաքվի գրական այդ շարժմանը մասնակցում էին Դ. Անանունը, Ց. Խանզադյանը, Ա. Հակոբյանը, Ռ. Օհանջանյանը և ուրիշներ։

4 Նամակագիրն աչքի առաջ ունի այն ջերմ ընդունելությունը, որին արժանանում էին Հայոց գրական ընկերության կազմակերպած բանախոսություններն ու երեկույթները։ Մեծ հաջողություն Է ունեցել Սայաթ-Նովային նվիրված երեկույթը, որտեղ զեկուցել է Թումանյանը: Այնուհետև, ապրիլի 18-ին, նշվել է Րաֆֆու մահվան 25-ամյակը, նույն ամսի 21-ին ցերեկույթ է կայացել նվիրված Սունդուկյանի հիշատակին: Երկու դեպքում էլ բացման խոսքով հանդես է եկել Թումանյանը։ Ինչ վերաբերում է «աղմուկներին», նամակագիրը, հավանաբար, նկատի ունի Ավ. Արասխանյանի և Գ. Հախվերդյանի գրադարանները Ազգագրական ընկերության սեփականությունը դարձնելու առիթով տեղի ունեցած բանավեճը (տե՛ս № 151 նամակի № 2 ծանոթագրությունը)։

155. ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Թիֆփս

(էջ 175)

Հունիսի 1

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 326: Պահպանվում է նաև նույն գրության սևագբությունը (2 էջ)։

Տպագրվել է Եժ V, 387:

1 Գրությունը տե՛ս ԳԱԹ, Թֆ, № 1234:

2 Տե՛ս բանաստեղծի № 156 նամակը և Ար. Զարգարյանի՝ հունիսի 17-ի պատասխանը (նույն տեղում)։