Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/572

Այս էջը հաստատված է



156. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 176)

Հունիսի 15

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 18։

Տպագրվել է Եժ V, 388:

1 Առաջին հրատարակության մեջ՝ ադմինիստրատորին, որ սխալ է։

2 Ինչպես երևում է Ար. Զարգարյանի՝ նոյեմբերի 14֊ի պաշտոնական գրությունից և նույն ամսի 16֊ի՝ բանաստեղծի պատասխանից, նախատեսված էր հանձնարարել վերջինիս թարգմանելու Գրիմմ եղբայրների հեքիաթների Ա. Վ. Գատցուկի ռուսերեն փոխադրության 1—20 գրքերը (Ա. Զարգարյանի պաշտոնական գրության օրր որոշվում է ըստ նոյեմբերի 13֊ին տեղի ունեցած ԿՀՀԸ վարչության նիստի, որի մասին նշված է գրության մեջ, ԳԱԹ, Թֆ, № 1234 տ):

3 Ըստ Ար. Զարգարյանի՝ հունիսի 17-ի պաշտոնական պատասխանի. ԿՀՀԸ վարչության հունիսի 12֊ի նիստում, քննելով բանաստեղծի առաջարկած վարձատրության պայմանները, ընդունվել է մոտավոր չափը, ժամանակը դարձվել է 5 տարի (3-ի փոխարեն) տպաքանակը՝ 3600 (3000-ի փոխարեն), իսկ կանխավճարը մերժվել է: Ըստ դեկտեմբերի 10-ի գրության, 160 ռ. կանխավճար բանաստեղծն, այնուամենայնիվ, ստացել է(ԳԱԹ, ԱԶֆ, № 19):

157. ՐԱՖՖՈՒ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Թիֆլիս — Լոնդոն

(էջ 177)

Հունիսի 25

Ինքնագիրը չի պահպանվում: Հեռագիրը ուղարկված է Րաֆֆու մահվան 25-ամյա տարելիցի՝ Լոնդոնում կայանալիք հանդեսին մասնակցելու համար ԿՀԳԸ ստացած հրավերի կապակցությամբ։

Տպագրվել է Հր, 1913, № 139: