Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/574

Այս էջը հաստատված է

161 ՆՎԱԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Աբասթուման

(էջ 179)

Հուլիսի 8

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1367, Անթվակիր Է. ժամանակը որոշվում Է բացիկի փոստային կնիքով:

Տպագրվում Է առաջին անգամ։

1 Թումանյանի Ուրավել մեկնելը ձգձգվել է. տե՛ս № 158 նամակի № 1 ծանոթագրությունը։

2 Նկատի ունի Արտավազդ որդու Մոսկվայում սովորելու նյութական ապահովությունն առաջիկա տարվա համար:

162. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Շվեյցարիա

(էջ 180՝)

Հուլիսի 8, 9

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում Է ԹԹ № 949։ Անթվակիր Է. ժամանակը որոշվում Է փոստային կնիքով՝ մոտավորապես (արտասահմանից ստացված նամակները՝ գրված նոր տոմարով, իբրե փաստ օգտագործելիս վեր են ածվում հին տոմարի, ավելացվում Է ճանապարհի տևողությունը ):

Տպագրվում է առաջին անգամ։

1 Ուրավել մեկնելը, ձգձգվել է (տե՛ս № 173 նամակի № 1 ծանոթագրությունը):

2 Նկատի ունի դստեր ամուսնու՝ Գևորգ Խատիսյանի վերադարձը:

163. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Շվեյցարիա

(էջ 180)

Հուլիսի 10

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1227: Ժամանակը ճշտվում է փոստային կնիքով, քանի որ Թումանյանը ամիսը շփոթել Է (գրել Է 10/VI):

Տպագրվում է առաջին անգամ։