Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/577

Այս էջը հաստատված է

 4 Ստ. Լիսիցյանի հետ Թումանյանը պատրաստում էր «Լուսաբեր» դասագիրքը։

169․ ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՐՈԼԵՆԿՈՅԻՆ

Քոլագերան-Պետերբուրգ

(էջ 184)

Հուլիսի 21

Ինքնագիրրը չի պահպանվում։ Հեռագրի բնագիրը գտնվում է Պոլտավայի Վ. Գ. Կորոլենկոյի տուն-թանգարանում։ Հղված է գրողի ծննդյան 60-ամյակի առթիվ, հայտնաբերել է գրականագետ Ա. Վ. Խրաբրավիցկին։

Առաջին անգամ տպագրվել է «Русское богатство» ամսագրում (հրատարակություն Կորոլենկոյի) 1913 թ., ապա՝ Нвард Туманян, «Коммунист» օրաթերթ, Ե., 1959, № 186, այնուհետև՝ Ов. Туманян, Избранные произведения, т II, 1960, М., Էջ 306, նույն վերնագրով՝ 1969, Е., էջ 334:

Տպագրվում է «Коммунист»-/»-ից

Թարգմանություն

Պետերբուրգ՝ «Русское 6oгатство»- խմբագրություն, Վլադիմիր Գալակտիովիչ Կորոլենկոյին։

Այսօր դուք հանդիսանում եք Ձեր մայրենի գրականության պայծառ ժամանակի իսկական ներկայացուցիչը, ռուս քաղաքացու լավագույն իդեալների կրողը։ Դուք միշտ անաղարտ եք պահել այն սքանչելի անոթը, որի մեջ նախախնամությունը ներդրել է իր աստվածային շնորհը։

Հայ գրողների ընկերությունը սրտանց ողջունում է Ձեր պայծառ հոբելյանը։

Նախագահ՝ Հովհաննես Թսւմանյան

Ուշագրավ է հետևյալ փաստը․

1919 թ., երբ նշվում էր Թումանյանի ծննդյան 50֊ամյակը, սենատոր Ն. Դ. Սոկոլովը ( որը մասնակցել էր Պետերբուրգում «Դաշնակցության գործի» դատավարությանը՝ լինելով դատապաշտպաններից մեկը) ուղարկել էր շնորհավորական նամակ, ուր հիշելով հոբելյարի և Վ. Կորոլենկոյի հանդիպումը Պետերբուրգում 1912 թ. մարտին իր միջնորդությամբ (ԹԺՀ 637, 638, 646, 647), գրել է.

«Մենք ռուսներս սովոր ենք Վ. Գ. Կորոլենկոյի վրա նայել ո՛չ միայն որպես գրող֊գեղարվեստագետի. նա մեզ համար նաև խիստ և որոշ արտահայտությունն է հասարակական խղճի։ Քեզ էլ այդպես է վերաբերվում հայ հասարակությունը» (Ժձ, 1919, №50)։ Նամակի ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 984։