Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/579

Այս էջը հաստատված է

վերջինս, նպատակ ունենալով Թիֆլիսում աշխատել բանաստեղծի հետ «Անուշը» որպես օպերային ստեղծագործություն բարելավելու նպատակով, թողել է Ալեքսանդրապոլի իր աշխատանքը՝ հույս ունենալով Թումանյանի միջնորդությամբ և աջակցությամբ որպես երաժշտության դասատու նշանակվել Հովնանյան օրիորդաց դպրոցում։ Բայց, ինչպես տեսնում ենք, գործը ձգձգվեք Է երկուսից անկախ պատճառներով (մանրամասնությունները՝ ԳԱԹ, Թֆ, №1104, 1105, 1107)։

Ի վերջո նշանակումը տեղի Է ունենում։

1913 թ. ամռանը Թումանյանը մեկնել է Ուրավել (Ախալցխայի մոտ) մանկավարժ Ստեպան Լիսիցյանի հետ «Լուսաբեր» դասագրքի վրա աշխատելու։

173. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել—Շվեյցարիա

(էջ 187)

Օգոստոսի 8

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1229։

Տպագրվում է առաջին անգամ։


174. «ԼԱՐԱԽԱՂԻ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ Աիւալցիւա—Շուշի

(Էջ 187)

Օգոստոսի 10, 11

Հեռագրի ռուսերեն ինքնագիրը չի պահպանվել։

Հայերեն թարգմանությունը մեջբերված Է Իսահակ Տեր֊Ղազարյանցի (հետագայում՝ Գյուտ եպիսկոպոս) «Համառոտ նկարագիը Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի, Շուշու Մարիամ Ղուկասյան դպրոցի ապահովության գործի և թեմական դպրանոցի 75-ամյա հոբելյանի» անտիպ աշխատության մեջ, որ պահպանվում Է Մատենադարանում, Անհատական արխիվներ, թղթ. № 3, ծրար 8, թ 172։ Հրապարակել և ծանոթագրել Է բանասեր Պիոն Հակոբյանը, ՈԻՀ 4, 258։

Հոբելյանը նշվել է 1913 թ. օգոստոսի 10, 11֊ին։