Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/582

Այս էջը հաստատված է

հետո Խանզադյանը նշում էր, որ նա ունեցեք է մեծ ծրագրեր, բայց զուրկ էր խոր ընդհանրացումներից, մեծ գաղափարներից, որ չդարձավ «լայն հորիզոններ ընդգրկող տնտեասգետ— սոցիոլոգ»։ Անդրադառնալով «Մշակի» խմբագրության մեջ նրա երկարամյա գործունեությանը, առաջնորդողը թյուրիմացություն էր համարել հանգուցյալի խմբագիր լինելը և այլն։ Այնուամենայնիվ, Խանզադյանը ավելացրել է, որ իր մոլորությունների մեջ էլ իր հակասություններով էլ հանգուցյալ Քալանթարը մեր հազվագյուտ ինտելիգենտներից էր։ Եվ հանգուցյալի գաղափարական ամենաանհաշտ թշնամիներն անգամ պետք Է ընդունեն այո» (Բձ, 1913, № 136)։

3 Նկատի ունի Քալանթարի մահից հետո «Մշակի» հոկտեմբերի 22-ի համարում տպագրված հոդվածների գնահատականները՝ Համր. Առաքելյանի առաջնորդողը «Տապալվեց սյունը» վերնագրով, բժ. Արտաշես Շխյանի «Վաղամեռ Քալանթարի անմեռ հիշատակին» հոդվածը։ Թումանյանի դժգոհության պատճառ Է նաև «Հսկան ընկավ» (ստորագրված Է՝ Է. Ե.), «Այլևս չկա Ալ. Քալանթարը» (հեղինակ Վ. Հայկազն) հոդվածները։ Վերջինը սկսվում Է այսպես. «Մշակի» խմբագրական ընտանիքի շրջանում դարձյալ տապալվեց մի հսկա կաղնի, կաղնի, կաղնիներից հսկայագույնը և ամենից հաստաբունը» (ընդգծումը խմբ.)։ Նման գնահատականները բավական շատ են (Մշ, 1913, № 234 և հաջորդ համարները):

4 Խոսքը վերաբերում Է դաշնակցության հիմնադիրներից մեկին՝ ազգային ականավոր գործիչ Սիմոն Զավարյանին, որ վախճանվել էր հոկտեմբերի 14-՚ին Կոստանդնուպոլսում: Աճյունը տեղափոխվել Էր Թիֆլիս Սիամանթոյի և բժ. Ստեփանյանի ուղեկցությամբ։

5 Սրանց գրելով՝ նկատի ունի դաշնակցությանը:

6 Թումանյանին Ս. Զավարյանի գրած նամակներից հայտնի են միայն երկուսը, մեկր գրված Է 1913 թ. մայիսի 27-ին (ԳԱԹ, Թֆ, № 978), մյուսը՝ նույն թվականի սեպտեմբերի 22֊ին. ինքնագիրը չի պահպանվել, տպագրվել Է մահվան կապակցությամբ (Տղ, 1913, № 10, Էջ 129): Նամակը ունեցել է գործնական բնույթի մի հանձնարարական, որր շարադրված Է Թումանյանի «Զավարյանի բնավորության գծերից» հոդվածում (Հր, 1913, № 248, ՍՀ 7, 102):

180. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

(Էջ 192)

Նոյեմբերի 12

Ինքնագիրը (3 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 353, Անթվակիր է. տարեթիվը որոշվում Է Սայաթ֊Նովայի մահարձանի բացման հիշատակությամբ։