Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/585

Այս էջը հաստատված է

2 Լսիր Արտիկ~կեր առավոտները:-Տողերը տպագրվում են առաջին անգամ:

185 ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 197)

1913

Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 16 (ա): Անթվակիր է. Հասցեատերը Հայ գրողների ընկերության գանձապահի պարտականություններից հրաժարվել է 1913 թ. նոյեմբերի 7-ին, ըստ այդմ էլ որոշվում է գրության մոտավոր ժամանակը:

Տպագրվում է առաջին անգամ:

1914

186. ՄԱՐԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս-Երևան

(էջ 198)

Փետրվարի 6,7

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 300: Անթվակիր է. տարեթիվը ճշտվում է բովանդակությամբ, մոտավոր օրը որոշվում է ըստ հասցեատիրոջ՝ փետրվարի 2-ի նամակի, որտեղ նամակագիրը խնդրում է իրեն պատասխանել մինչև առաջիկա կիրակի (փետրվարի 9-ը), երբ տեղի էր ունենալու Երևանի գրասիրաց ընկերության ժողովը:

Տպագրվել է ԵԺ V, 396-397:

1. Մ. Ավետիսյանը փետրվարի 2-ի իր նամակով հետաքրքրվել էր՝ կարելի՞ է Երևանում ստեղծել ԿՀԳԸ մասնաճյուղ, ի՞չ ձևով պետք է անել դա և ի՞նչ եղանակով կարելի է նոր հիմնվող Գրասիրաց անկախ ընկերության և ԿՀԳԸ միջև կապ հաստատել:

2 Ընկերության ճյուղեր ունենալը այնքան ցանկալի էր այդ օրերին, որ 1914 թ. նոր տարվա կատակ-բաղձանքների մեջ «Հորիզոնը» գրել էր. «Հայ գրողների ընկերությանը-նախագահիդ պես ճյուղավորվես (Հր, 1914, № 1- հասկանալի է, որ ակնարկում էր բանաստեղծի տաս երեխա ունենալը): Ինչ վերաբերում է ճյուղերի հարցը «մարտի տարեկան ընդհանուր ժողովում քննելուն», ժողովի կայացումը ձգձգվել է մինչև հունիսի 1-ը, բայց դարձյալ այդ հարցը չի քննարկվել (Հր, 1914, №118): Ըստ երևույթին պատճառը կառավարության թույլտվությունը չունենալն էր: