101. ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս– Էջմիածին
(էջ 204)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում Է ՊԿՊԱ, ֆ 312, թղթ. 24, գ 61, Թ 2 (Գևորգյան ճեմարանի սան Համլիկ Թումանյանի գործում): Ճեմարանի տեսչին ուղղված այս խնդրագրի ամիսն ինքնագրում սխալմամբ գրված Է մայիս, ուղղվում Է հուլիս՝ նկատի ունենալով, որ Համլիկ Թումանյանի դիմումը Էջմիածին ուղարկվել Էր 1914 թ. հունիսի 5֊ին, նախքան այս խնդրագրի ուղարկելը, որը Էջմիածին հասել Է հունիսի 11 ֊ին։
Տպագրվում Է առաջին անգամ։
1 Համլիկ Թումանյանը վերևում հիշատակված հունիսի 5֊ի խնդրագրով ճեմարանի մանկավարժական խորհրդին խնդրել Էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի 6֊րդ դասարանից իրեն ընդունել ճեմարանի 6֊րդ կամ 7֊րդ դասարան։ Դիմումր մերժվել Է տեսուչ Բագրատ եպիսկոպոսի՝ «Չկա տեղ և ընդունելություն» մակագրությամբ։ Թեպետ մերժման մասին եղել Է նաև հատուկ գրություն, այնուամենայնիվ, Թումանյանը սեպտեմբերի 4-ի հեռագրով վերստին կրկնել Է որդու մասին իր ուղարկած դիմումը (տե՛ս 1914 թ. սեպտեմբերի 4-ի հեռագիրը և ծանոթագրությունը)։ Պետք Է ենթադրել, որ մերժումից հետո եղել Է մի նոր բանավոր միջամտություն, քանի որ ի վերջո դրական լուծում Է ստացվել (տե՛ս № 204 հեռագրի ծանոթագրությունը, № 207 նամակի № 5 ծանոթագրությունը։
192. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Ձաղվեր
(էջ 204)
Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 95։ Անթվակիր Է. տարեթիվը և ամիսը որոշվում են բովանդակությամբ, հատկապես որդու Մուշեղի Լայպցիգում գտնվելու, Աշխենի՝ երեխա ունենալու փաստերով։
Տպագրվում Է առաջին անգամ։
1 Դսեղում տեղի ունեցած դեպքերի մասին այլ տեղեկություններ չկան։ հիշատակված Պետրոսը գյուղի հեղինակավոր անձերից Էր։