Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/594

Այս էջը հաստատված է

 նպատակահարմար գտնեք, խնդրում եմ նկատի ունեցեք, որ ես պատրաստ եմ գալ Ձեզ մոտ՝ իմ հայրենիքը, և օգտակար լինել ինչով կարող եմ: Անկեղծ ողջույն Անտոնինա Գավրիլովնային։

1 Գավրիլովի հետ մի հանդիպում, ըստ Թումանյանին նրա տված հունիսի 6֊ի այցետոմսի, տեղի է ունեցել հաջորդ օրը՝ հունիսի 7 -ին։ Հնարավոր է, որ այստեղ խոսքը վերաբերում է այդ հանդիպմանը։

2 Թուրքիան Ռուսաստանին պատերազմ հայտարարեց հոկտեմբերի 16֊ին Թեոդոսիայի վրա կատարված հարձակումով։

3 Обычные беспорядки գրելով՝ նկատի ունի հնարավոր ազգամիջյան ընդկարումները, որոնք սկսվեցին ոչ անմիջապես այդ օրերին, այլ 1918 թ. ձմռանը (տե՛ս № 279 նամակի № 1 ծանոթագրությունը):

199. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ — ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Ձաղվեր — Թիֆլիս

(էջ 211)

Օգոստոսի 3

Ինքնագիրը (3 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, ց 2, № 42:

Տպագրվել Է ՈԻՀ 1, 383:

1 Նկատի ունի Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը և սպասվող թուրքական պատերազմը (տե՛ս նախորդ նամակի , № 2 ծանոթագրությունը):

2 Խոսքը վերաբերում Է 1914 թ. հուլիսի 27-ին Վրաստանի և Իմարեթիայի հայ հոգևոր թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսի նախաձեռնությամբ կազմակերպված Թիֆլիսի հայության ցույցին: Ժողովուրդը Ռուսաստանի նկատմամբ ունեցած հավատով հավաքվել Էր Թիֆլիսի Վանքի մայր եկեղեցում՝ մասնակցելու պատերազմին նվիրված պատարագին։ Եկեղեցական արարողությունից հետո հոգևորականները շարականներ երգելով, «խաչ ու խաչվառով» թեմի առաջնորդի գլխավորությամբ գնացել են դեպի փոխարքայի պալատը, որտեղ եպիսկոպոսը ելույթ Է ունեցել և աղոթել ռուսական զենքի հաջողության համար։ Պատասխան խոսքով հանդես Է եկել փոխարքան՝ Վորոնցով-Դաշկովը, հայտնելով իր համակրանքը հայ ժողովրդի նկատմամբ և, գնահատելով նրա հավատարմությունը, խոստացել Է այդ մասին տեղյակ պահել թագավորին (Մշ, 1914, № 164)։

3 Տե՛ս նախորդ նամակը: