Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/595

Այս էջը հաստատված է

200. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ձաղվեր– Թիֆլիս»

(էջ 212)

Օգոստոսի 10

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԹԹ, № 817։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ։ Նամակի շարունակությունը (մեկ և կես էջ) գրել են երեխաները և Օլգա Թումանյանը։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Տե՛ս № 196 նամակի № 5 ծանոթագրությունը։

2 Ալ. Խատիսյանն է և կինը։

3 Սևուկը կրտսեր դուստրն է՝ Թամարը։

4 Խոսքը վերաբերում է Ստ. Լիսիցյանի հետ «Լուսաբեր» դասագրքի V տարին վերջացնելուն. լույս տեսավ սեպտեմբերի առաջին օրերին։

201. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Ձաղվեր- Մոսկվա

(էջ 213)

Оգոստոսի 11

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԹԹ, ԱՄ, № 1378: Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ։ Նամակի առաջին էջի վերևում Ն. Թումանյանի եղբորը գրած նամակի վերջին տողերն են։

Տպագրվել է Եժ VI, 430—431:

1 Այդ օրերին Արտավազդին գրված մի այլ նամակ հայտնի չէ։

2 Տե՝ս № 196 նամակի № 5 ծանոթագրությունը։

3 Թիֆլիս վերադարձել է օգոստոսի 14֊ին (տե՛ս հաջորդ նամակը):

4 Պողոս Մակինցյանին գրած նամակը թանգարանային ֆոնդում չի պահպանվել։

5 Խոսքր վերաբերում է «Գիքորը» ռուսերեն թարգմանելու Մակինցյանի մտադրությանը, որի համար նա խնդրել էր հեղինակի թույլտվությունը։ Տպագրվելու էր Վ. Կորոլենկոյի խմբագրությամբ հրատարակվող «Русское богатство» ամսագրում (այդ մասին տե՛ս Մակինցյանի՝ 1914 թ. ամռանը գրած նամակը, ԳԱԹ, Թֆ, ց 2, № 384)։ Տպագրվել է «Сборник армянской литературы» 1916, Մ., էջ 182—194։

6 Տե՛ս № 169 նամակը: