Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/598

Այս էջը հաստատված է

գրությունը Թումանյանին (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 235), որով հայտնվում է Լեոյի պահանջը՝ իր կենսագրությունից հանել կրքոտ գրված աննպաստ բառերը (տե՛ս № 2 ծանոթագրությունը)։ Այս և հաջորդ երկտողը պատասխան են հիշված գրությանը, որով և որոշվում է տարեթիվն ու մոտավոր օրը։

Տպագրվել է ՈԻՀ 2, 428:

1 Առաջին հրատարակության մեջ՝ կպահանջի—ինքնագրի սխալ ընթերցում է։

2 Խոսքը Թումանյանի, Ղ. Աղայանի և Վրթ․ Փափազյանի կազմած «Հայ գրողներ» քրեստոմատիայի առաջին գրքի երկրորդ հրատարակությանն է վերաբերում, որն այդ միջոցին տպագրվում էր Գ. Աղանյանի տպարանում:

3 Նկատի ունի Աղանյանի որդու ռազմաճակատ մեկնելը։ «Մնացիք էդպես մենակ» գրելով բանաստեղծն աչքի առաջ ուներ, որ դրանից առաջ հուլիսին, վախճանվել էր Աղանյանի մյուս որդին՝ Վարդգեսը, որ լավ կրթություն ստացած երիտասարդ էր, աշխատակցել էր «Լումա» ամսագրին և այլ թերթերի՝ Ջոն, Ս. Վ., Վարդգես և այլ ստորագրություններով (Տզ, 1915, X 6—7)։

206. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 216)

Սեպտեմբերի 7, 8

Ինքնագիրը (1 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԳԱֆ, № 484։ Ժամանակը որոշվում Է ըստ Աղանյանի պաշտոնական գրության (տե՛ս նախորդ երկտողի ծանոթագրությունները)։

Տպագրվել Է ԵԺ VI, 426։

1 Հմմ «Հայ գրողներ» քրեստոմատիայի առաջին (1909) և երկրորդ (1914) հրատարակությունների Լեոյին վերաբերող կենսագրական տեղեկությունները։

2 Իր մի երկտողում հայտնելով, որ քրեստոմատիայի տպագրությունը հասել Է մինչև Թումանյանին վերաբերող հոդվածին, Աղանյանը խնդրել Է նրա դիմանկարի կլիշեն, որը և անհասկանալի Է մնացել հասցեատիրոջը (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 235)։