Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/601

Այս էջը հաստատված է

 ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին բարձրաստիճան ռուս զինվորականների ստեղծած արգելքներին ու խոչընդոտներին հանդիպելով, հանձնախումբը վերադառնում է Թիֆլիս դեկտեմբերի 13-ին կամ 14-ին։ Այդ ճամփորդության մասին երկու աղբյուր կա. մեկը Թումանյանի ծոցատետրերն են (ԳԱԹ, Թֆ, № 258, տե՛ս ՍՀ, 8, 349 — 390, տպագրվել է «Ռազմաճակատ կատարած առաջին այցելության օրագիր (1914)» վերնագրով, մյուսը «Ջիթենի» հանդեսում (Թիֆլիս, 1915) Շիրվանդադեի հրապարակած «Պատերազմի վայրերում» ակնարկը (հետագայում տպագրվել է գրոգի երկերի ժողովածուներում): Ճամփորդության նախապատրաստման, հանձնախմբի, նրանց հանդիպումների, նպատակի ձախողման և այլ մանրամասներ տե՛ս Լ. Կարապետյան, 108֊֊ 109, 113—133։

212. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ղայթախչի — Թիֆլիս

(էջ 219)

Դեկտեմբերի 6, 8, 9

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 98: Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ և նախորդ նամակի թվագրությամբ։

Տպագրվել է Գթ, 1979, № 7:

1 Խոսքը վերաբերում է Մ. Տեր-Մովսիսյանին, որբ, ճամփորդությունն անավարտ թողնելով, վերադարձել էր, Նիկոլայ Երկրորդ կայսեր՝ Թիֆլիս կատարած այցելության կապակցությամբ (նա ուղեկցելու էր կաթողիկոսին կայսերը հանդիպելիս և կատարելու էր թարգմանչի դեր)։

2 Համլիկ Թումանյանն այդ ժամանակ սովորում էր էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

3 Այդ նամակն անհայտ է։

4 Բոբիկը բանաստեղծի թոռն է, Աշխենի որդին՝ Հովիկը (Հովհաննեսը)։

5 Գիգան Գևորգ Խատիսյանն է, դստեր՝ Աշխենի ամուսինը։

6 Պողոս Մակինցյանն է, որն այդ ժամանակ Գևորգյան ճեմարանում ուսուցիչ էր։

7 Հաղորդարանը գավառական կենտրոնում գտնվող հոգևոր այն հիմնարկությունն էր, որտեղ գործում էր թեմական առաջնորդի ներկայացուցիչը (կոչվում էր հաջորդ)։

8 Գևորգ V կաթողիկոսի հետ հանդիպման մասին տե՛ս հաջորդ նամակը և № 4 ծանոթագրությունը։