Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/602

Այս էջը հաստատված է



218. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Կարս—Թիֆլիս

(էջ 220)

Դեկտեմբերի 10

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ՓՎֆ, № 18(բ), Տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ և նախորդ երկու նամակով»

Տպագրվել Է ԵԺ V, 404 — 405։

1 Ռուսական զորքը Անդրանիկի գլխավորությամբ կռվող կամավորական խմբերի հետ Բաշկալեն, Սարայն ու Ղոթուրը գրավել Էին նոյեմբերի 19֊ին։ Հատկապես վերջին բնակավայրի գրավման մասին Թումանյանը լսել Էր Իգդիրում նույն օրը։ Բայց նամակի գրության միջոցին, թուրքական հակահարձակման ժամանակ այդ բնակավայրերը կրկին անցել Էին թշնամուն։

2 Հանձնախումբը վերադառնում Է ժամանակից շուտ՝ դեկտեմբերի 13-ին կամ 14֊ին։ Սարիղամիշի ուղղությամբ թուրքերի առաջխաղացումը պատրվակ դարձնելով ռուս պաշտոնյան շտապում Է խմբին վագոն տրամադրել և ճանապարհել Թիֆլիս։ Այսպիսով, այստեղ Էլ խմբին չի հաջողվում հանդիպել կամավոր զինվորներին (մանրամասները՝ Լ. Կարապետյան, 130—131):

3 Վարդազարյան և Զարգարյան ընկերության առևտրական գրասենյակն Է և նրանց պատկանող կաշվի գործարանը։

4 Կաթողիկոսը Թիֆլիս մեկնել է Նիկոլայ II կայսեր ժամանելու կապակցությամբ։ Կայսեր այցելությունը տևել Է նոյեմբերի 26֊ից 29-ը. նրա նպատակն Էր ծանոթանալ զինվորական հոսպիտալներին։ Լեոյի վկայությամբ, կայսեր և կաթողիկոսի հանդիպման միջիցին վերջինս հատկապես անդրադարձել Էր Թուրքիային հաղթելուց հետո Արևմտյան Հայաստանին ինքնավարություն տալու խնդրին, որին Նիկոլայ 11֊ը պատասխանել Էր «թե հայերի վիճակը կտնօրինվի լավագույն կերպով» (Անցյալից, Էջ 313)։

Թիֆլիսից կաթողիկոսը դուրս Է եկել դեկտեմբերի 7-ին և, ինչպես երևվում Է այս նամակից, Թումանյանին և մյուսներին հանդիպել 9֊ին։

Ուշագրավ Է հետևյալ փաստը։ Ռուսաց կայսեր և հայոց կաթողիկոսի Թիֆլիսից մեկնելուց հետո փոխարքա Վորոնցով֊Դաշկովն իր մոտ Է հրավիրում Մեսրոպ եպիսկոպոս Տեր֊Մովսիսյանին և մի կնքված արկղ տալով, կարգադրում տեղափոխել Էջմիածին ու հանձնել կաթողիկոսին, հավատացնելով նրան, որ արկղում պահվում Է Նիկոյայ 11֊ի հրովարտակը Հայաստանին ինքնավարություն տալու մասին։ «Սրբազան» արկղը վստահվում Է գյուղատնտես Տիգրան Գյուղալյանին, որը և անմիջապես գնացքով մեկնում Է դեպի Էջմիածին, բայց Ալեքսանդրապոլի կայարանում արկղն անհետանում Է…