Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/605

Այս էջը հաստատված է

 սկսված կոտորածների, Ա. Թադեոսի վանքում ապաստանած փախստականների մասին և խնդրում շուտափույթ օգնություն։ Նույն օրը մի այլ հեռագիր Պոլսից հաղորդում էր, որ բանտարկված են պատրիարքի փոխանորդը և 400 հայեր (Հր, 1915, № 84)։

2 Կոչը գրված է Թումանյանի ձեռքով (ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 212)։ Տպագրվել է ապրիլի 21-ին (Հր, 1915, № 85. տե՛ս նաև ՍՀ 7, 166)։

3 Տե՛ս № 215 նամակի № 3 ծանոթագրությունը։

217. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 224)

Ապրիլ

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Գ. Լևոնյանի Ֆ, №1438, Անթվակիր է. մոտավոր ժամանակը որոշվում է ըստ ԿՀՀԸ վարչության՝ 1915 թ. փետրվարի 26֊ի նիստի արձանագրության և հեքիաթների III պրակը մայիսի սկզբներին լույս տեսնելու փաստով (Հր, 1915, A? 101, մայիսի 10):

Նույն արձանագրության մեջ նշված է վարչության որոշումը. «Նախքան տպագրության հանձնելը Իսահակ Հարությունյանին խնդրել լեզվի և թարգմանության մասին զեկուցանի» (ՊՊԿԱ, ֆ 318, ց 1, գ 12, թ11)։ Գրությունը ուղղված է Գ. Լևոնյանին՝ որպես ԿՀՀԸ վարչության անդամի և քարտուղարի։

Տպագրվել է ԵԺ V, 409:

218. ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս– Բաքու

(էջ 225)

Մայիսի 28, 29

Ինքնագիրը չի պահպանվել։

Ժամանակը որոշվում է ըստ Բաքվի հայ գրասերների ընկերության անդրանիկ ընդհանուր ժողովի։ Ընկերության մասին տե՛ս № 150 նամակի №1 ծանոթագրությունը։

Տպագրվել է հեռագրի թարգմանությունը (Ագ, 1915, № 56, մայիսի 30 ):