Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/607

Այս էջը հաստատված է

 կրկնվում էին 1914 թ. նոյեմբերի բամբասանքները հայ զինվորների մասին։ Ռուսական հրամանատարությանը այժմ անհանգստացնում էր կամավորական խմբերի անձնուրաց պայքարը Անդրանիկի գլխավորությամբ Ղիլմանի ճակատամարտում և Վանի հերոսական ինքնապաշտպանությունը, որոնք հող կարող էին նախապատրաստել ազգային բանակի ստեղծման և ինքնավարության պահանջի համար։

Թումանյանը Վան ժամանել է Ներսիսյան դպրոցի տեսուչ, Ազգային բյուրոյի նախագահի տեղակալ Հովսեփ Խունունցի և փիլիսոփայության դոկտոր Երվանդ Ֆրանգյանի հետ (Աշխ, 1915, № 24)։ Մեկնելով Վան միասին, նրանք ունեցել են տարբեր հանձնարարություններ. Խունունցը, որ փախտականներին օգնող հայկական կենտրոնական կոմիտեի անգամ էր, ուսումնասիրելու էր Վանի և շրջակայքի ժողովրդի կացությունը։ Ֆրանգյանը, որ Բաքվի «Արև» օրաթերթի զինվորական թղթակիցն էր, շրջագայելով պատերազմական վայրերում, պարբերաբար թղթակցություններ էր ուղարկում, որոնք տպագրվում էին «Նամակներ սահմանագլխից» վերնագրով (Ա, 1915, M 62, 70)։ Նույն օրաթերթում էլ տպագրվել են Ֆրանգյանի «Իգդիրից Վան» ճամփորդական նոթերը (Ա, 1915, «V 83, 92, 94, 95), որոնք արժեքավոր տեղեկություններ են պարունակում նաև Թումանյանի մասին, թեպետ հեղինակը ոչ մի տեղ նրա անունը չի տալիս (դա Էլ մի լրացուցիչ ապացույց Է, որ բանաստեղծի այցելությունը Վան որոշ ժամանակ գաղտնի Էր պահվում):

Թումանյանը Վանում մնացել Է 15—16 օր, դուրս Է եկել հունիսի 24֊ին կամ 25-ին, Իգդիր հասեք Է, թերևս, 28֊ին (Իգդիրում արված վերջին գրառումը հունիսի 29-ին Է), Թիֆլիս հասել Է հավանաբար 30֊ին կամ հուլիսի 1-ին, 2-ին (ավելի ճշգրիտ փաստ չկա)։ Վան կատարած այցելության մասին մանրամասները՝ Լ. Կարապետյան, 140—153։

220. ՀԱՅՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈԻՐՈՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Վան– Թիֆլիս

(Էջ 226)

Հունիսի 17

Ինքնագիրը չի պահպանվել:

Հեռագրի թարգմանությունը տպագրվել Է հունիսի 23-ին, Հր, 1915, JVS 138, Ագ, 1915, № 81, հունիսի 25:

Արտատպվում Է Հր։

Ռոստամ (Ստեփան) Զորյանը Վան մեկնել Էր անկախ Թումանյանից։