Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/613

Այս էջը հաստատված է

 5 Մի քանի ամիս հետո Համլիկը որպես զինվոր մեկնում է Ալեքսանդրապոլ, Արտավազդը դառնալով «համառուսաստանյան քաղաքների միության» աշխատակից մեկնում է նախ Ջուլֆա, ապա՝ Վան։

6 Ամոսը (Արմենակ) և Արմենուհին եղբոր՝ Վահան Թումանյանի երեխաներն են։

229. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 233)

Դեկտեմբերի 2

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԲ՝, ԴԱֆ, № 478, Անթվակիր է. առաջին անգամ տպագրվել է 1914 թվագրությամբ, ուղղվում է 1915 ըստ Սեդրակ Մանդինյանի թաղման հիշատակության (վերջինս վախճանվել է 1915֊ի նոյեմբերի 28-ին, թաղումը, որին պետք է մասնակցեր Աղանյանը, եղել է դեկտեմբերի 3-ին)։

Տպագրվել, է ՈԻՀ 2, 434։

1916

230. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Թիֆլիս—Մոսկվա

(էջ 233)

Փետրվարի 16

Պահպանվում է մեքենագիր պատճենը ԳԱԲ՝, Կ. Միքայելյանի ֆոնդ, № 326։ Նամակը սխալմամբ թվագրված է 1915. ճշտվում է 1916 ըստ եղբոր՝ Արտաշեսի սպանվելու հիշատակության (ծանոթագրություն № 3)։

Տպագրվել է Եժ VI, 431։

1 Նկատի ունի հասցեատիրոջ՝ 1915 թ. դեկտեմբերի 4֊ի նամակը (Գաթ, Թֆ, № 912)։

2 Բնագրում Ձեր — մեքենագրական վրիպում է, որ մնացել է նաև առաջին տպագրության մեջ. խոսքը վերաբերում է բանաստեղծի այն լուսանկարին (1915), որ խնդրել էր Կ. Միքայելյանը «Поезия Армении» ժողովածուի համար։ Վ. 3. Բրյոսովը Կովկաս ժամանել էր Բաքվի հայ գրասերների ընկերության հրավերով հայ պոեզիայի մասին զեկուցումներ