Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/614

Այս էջը հաստատված է

 գալու նպատակով։ 1916 թ. հունվարի 13֊ին ՀԳԿԲ հրավերով Բրյուսովը զեկուցում է կարդացել նաև Թիֆլիսում հայոց բանաստեղծության մասին և 14-ին մեկնել Երևան զեկուցման։ Վերստին Թիֆլիս վերադառնալով հունվարի 22-ին, Բրյուսովը կրկնել Է Բաքվում կարդացած դասախոսությունը։

3 Խոսքը վերաբերում Է Արտաշես Թումանյանի սպանությանը Արախվեյի ռազմաճակատում (Ճորոխի շրջանում, Բաթումի մոտ) թուրքերի դեմ կռվելիս։ Լուրը հրապարակվել Է Հր, 1916, № 19, հունվարի 27, Տզ, 1916, № 3, էջ 45։

4 1915 թ. նոյեմբերի 26֊ին տպագրվել էր բանաստեղծի «Քուչակ Նահապետի և Սայաթ–Նովայի ռուսերեն թարգմանությունների առիթով» հոդվածը, որտեղ նա դիտողություններ Է արել «Русская мысль» ամսագրի սեպտեմբերի համարում լույս տեսած Վ. Բրյուսովի թարգմանությունների մասին (Հր, 1915, № 266, ՍՀ 7, 197—204)։

Նամակի խոսքերը՝ Քուչակի և Սայաթ-Նովայի երգերի մասին իր արած «նկատողությունների» շուրջ պատաասխան են հասցեատիրոջ նամակի այն տեղեկության, թե ինքը արդեն «թռուցիկ կերպով» հաղորդել Է Բրյուսովին նրա թարգմանության մասին արված դիտողությունները, խոստաացել նաև թերթը տանել ու կարդալ նրա համար. «Ուրախությամբ հանձն է առնում ամեն մի ուղղում և նկատողություն լսելու։ Նրա բարեխղճությանը դեպի սկսած գործը չափ չկա», — գրել է Կ. Միքայելյանը Բրյուսովի մասին (ԳԱԹ, Թֆ, № 912):

5 Թումանյանի հոդվածում քննվել Է նաև «Շուխկտ աշխարքըս բռնել Է, արեգակի դեմն փար իս» տողը, որտեղ փար–ը հեղինակը թարգմանել է լույս, մինչդեռ Բրյուսովը, հետևելով Հախվերդյանին փար–ը թարգմանել Է щит (վահան). Այս դիտողության կապակցությամբ հանդես է եկել Ս. Իսրայելյանը «Քուչակ Նահապետի և Սայաթ-Նովայի ռուսերեն թերգմանությունների մասին» հոդվածով, որտեղ, առարկելով Թումանյանին, գրել Է, թե փար–ը Սայաթ-Նովայի մոտ նշանակում է վարագույր (Հր, 1915, № 283, դեկտեմբերի 17)։

Ինչպես երևում է այդ կապակցությամբ գրված հոդվածից, Թումանյանը դիտավորությամբ պատասխանը ձգձգել է, «մտադիր լինելով ավելի հանգամանորեն խոսելու» և եկել Է այն եզրակացության, որ թեպետ մի երկու սխալ ինքը թույլ Է տվել (ինչպես նշված է այս նամակում էլ), բայց ինչ վերաբերում Է փար–ին՝ ճիշտը վահանն է (որ Բրյուսովն էլ իրավացիորեն թարգմանել է щит), ոչ թե վարագույր֊ը՝ շփոթված փարդա֊ի հետ (Հր, 1916, № 108, մայիսի 17, ՍՀ 7, 245 — 249)։