Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/615

Այս էջը հաստատված է

231.

ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ–ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ

Թիֆլիս—Բաքու

(էջ 234)

Մարտի 2

Ինքնագիրը (6 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 366։

Նամակը բնագրում սխալմամբ թվագրված Է 1915. ճշտվում Է բովանդակությամբ։

Տպագրվել է Եժ V, 410֊412:

1 Տե՛ս 219 — 228 նամակները համապաատասխան ծանոթագրություններով։

2 Նկատի ունի Ռոստոմ և Արտաշես Թումանյանների սպանությունը (տե՛ս № 228 նամակի № 1 ծանոթագրությունը և № 230 նամակի № 3 ծանոթագրությունը)։

3 Խոսքը վերաբերում Է Վահան և Արշավիր Թումանյաններին։

4 Այգ օրերին Մուշեղ Թումանյանը Արևմտյան Հայաստանում Էր՝ Դիադինում, Համլիկը զինվորական ծառայության մեջ Էր Ալեքսանդրապոլում, Արտավազդը շուտով զինվորագրվում Է որպես Համառուսաստանյան քաղաքների միության տնտեսական բաժնի վարիչ, նախ գտնվում Է Ջուֆայում, ապա Վանում։

5 Ըստ Աստվածաշնչի ավանդության, Հոբ երանելի նահապետը հայտնի Էր իր հարստությամբ, բարեպաշտությամբ, պատվով և ընտանեկան երջանկությամբ: Նրա հավատքի չափը փորձելու համար Աստված նրան զրկել Է ունեցվածքիս, սիրելիներից, առողջությունից, գցել հետին թշվառության մեջ, բայց նահապետը լռությամբ տարել Է ամեն դժբախտություն ու անհաջողություն, պատմության մեջ մնալով որպես համբերության խորհրդանիշ։

6 «Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ Նահապետի ու Սայաթ֊Նովայի սերը» ուսումնասիրուությունը գրված Է Ա. Չոպանյանի «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» գրքի հրատարակության առիթով։ Տպագրվել Է Հր, 1911, № 90—92, 99, ապա՝ առանձին գրքով (1916, Թիֆլիս)։

7 Մանկական այդ խաղերի հրատարակության մասին տե՛ս 215 նամակում։ Այստեղ հիշատակված Է մատենաշարի V հերթական խաղը։

8 Վարուշը (Վարյա, Վարվառա) Հեղինե Մելիք-Հայկազյանի դուստրն Է, Տիգրանը (Բեգզադյանը)՝ ամուսինը։

9 Նկատի ունի հասցեատիրոջ՝ 1916 թ. փետրվարի 19֊ի նամակը Բաքվից (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 394)։