Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/62

Այս էջը հաստատված է

Եվ առայժմ էլ ինքը՝ Զոպանյանը, հոս—մոտս է, ու խմում ենք Ձեր կենացը։

Ձեր Հովհաննես

Մեծարգո տիկին իշխանուհի

Մարիամ Թումանյան

44. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
<1908, դեկտեմբերի կեսերին, Թիֆլիս>

Սիրելի Մարիամ Մարկովնա,

Այժմ ինձ մոտ է մեր նկարիչ պ.Երիցյանը։ Նա այսօր մի կողմի տպագրությունը վերջացրել է, սկսում է մյուս կողմը։

Վկայում եմ, որ գործը շտապով առաջ է դնում և միջնորդում եմ, որ նրա խնդիրը լսեք, Մուշեղի ձեռքով 25 ռ. ուղարկեք։ Եվ խնդրեմ վաղը իրավունք տվեք Ձեզ ներկայանալու։

Ձեր Հովհաննես
<Հ. Գ.> Ստորագրուլթյունը կվերցնեմ։