5 Խոսքը վերաբերում է «Поэзия Армении» (1916. Մ․․ խմբագրությամբ Վ. Բրյասովի) և «Сборник Армянской литературы» (1916, Պ․․խմբագրությամբ Մ. Գորկու) գրքերին։
242. ՎԱՀԱՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս– Դսեղ
(էջ 243)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԲ՝, Թֆ, ց 3, № 16։ Անթվակիր է. (ժամանակր ճշտվում է Բորժոմ գնալու, հիշատակությամբ և Արտավագդ որդուն հունիսի 23֊ին գրած նամակով։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Նկատի ունի հասցեատիրոջ գործող բանակից երեք ամսով արձակուրդ գալը։
2 Թիֆլիսում Համլիկը զինվորական ծառայության մեջ էր։ «Վոեննի բժշկական մասը», որտեղ պետք է սովորեր Մուշեղը, Պետրբուրգում էր, այդ մասին գրված է նաև նախորդ նամակում։
3 Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթագրությունը։
248. ԳՅՈՒՏ ԱՂԱՆՑԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 244)
Ինքնագիրը (2 էջ սևագիր) պահպանվում է ԳԱԲ՝, Թֆ, 291։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է Երևանի թեմական դպրոցի փաստաթղթերի մասին 1916 թ. Լեոյի և Աղանյանի միջև տեղի ունեցած վեճով և այդ մասին հասցեատիրոջ հուլիսի 23-ին հրապարակած (Հր, 1916, № 162)։
Տպագրվել է առաջին անգամ։
1 Երևանի հոգևոր թեմի պատգամավորական ժողովում Սահակ Թորոսյանի ելույթից պարզվում է, որ Լեոյի «Պատմություն Երևանի հայոց թեմական դպրոցի» աշխատության մեջ օգտագործված փաստաթղթերը կորել են Աղանյանի տպարանում։ «Հորիզոնի» էջերում սկսվեք է սուր վիճաբանություն. Աղանյանը մեղադրում էր Լեոյին, հայտնելով, թե նա փաստաթղթերը անպետք համարելով նետել է զամբյուղ, վերջինս էլ մեղադրում