Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/625

Այս էջը հաստատված է

245. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Բորժոմ—Բաքու

(էջ 246)

Օգոստոսի 12

Ինքնագիրը (6 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 346։

Տպագրվել է Եժ V, 415 — 416։

1 Այս նամակով Թումանյանը պատասխանել Է հասցեատիրոջ՝ 1916 թ. օգոստոսի 7-ի նամակի այն հարցին, թե ո՞րն Է իր ամենահին երկի գրության ժամանակը (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 55)։ «Շունն ու Կատուն» գրել Է 1886 թ.։

2 «Գութանի երգը», «Մարոն» գրել Է 1887-ին։

3 «Հոգուս հատոր» ոտանավորը գրել Է 1881 թ.։

«Իր պատմությունով հանդերձ» խոսքերը վերաբերում են ոտանավորի գրության շարժառիթին, որի մասին պատմել է բանաստեղծի դպրոցական ընկերուհին՝ Վարսենիկ Գևորգյանը (ԹԺՀ, 207)։

4 8. Խանզադյանի հետաքրքրությունը կապված Էր բանաստեղծի գրական գործունեության 30-ամյա հոբելյանը կազմակերպելուն, որն, անշուշտ, համաձայնեցված Էր Բաքվի հայ գրասերների ընկերության վարչության հետ, բայց անսալով Թումանյանի միանգամայն տրամաբանական բացատրությանը, նրանք անկատար են թողել իրենց մտադրությունը։

5 Խոսքը վերաբերում Է Խանզադյանի՝ 1916 թ. հունվարի 18֊ի նամակին՝ գրված «Մշակի» նույն թվականի հունվարի 17-ին (№ 10) «Գրադատ» ստորագրությամբ՝ «Լինենք քննադատող» հոդվածի առիթով։ Նամակագիրրը դժգոհ Է հոդվածի հեղինակի (և «Մշակի») միտումնավոր դիրքորոշումից, անճաշակությունից ու տգիտությունից, Թումանյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից և Վ. Բրյուսովին հանիրավի քննադատելուց (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 54):

Ո՞վ Էր թաքնված «Գրադատ» ստորագրության տակ՝ անհայտ Է. «Մշակի» հաջորդ համարի ներքին լուրերի բաժնում գրվածը, թե «Գրադատը» Սուրխաթյանն Է, ճիշտ չէ։

Թումանյանի՝ էնքան տգեղ բաներ էի գրելու… (Բրյոլսովի օրերից եմ խոսում») խոսքերը վերաբերում են Բրյոլսովի «Հայոց բանաստեղծության մասին» դասախոսությունից հետո «Մշակի» և «Գրադատի» ցուցաբերած վերաբերմունքին, ինչպես նաև «Հորիզոնի» էջերում բացված այն բանավեճին, որի դդապատճառը Արշակ Չոպանյանի պահանջն էր «Պակաս մը» հոդվածում (հեղինակն այն կարծիքին էր, որ Բրյուսովի դասախոսությունը չի տվել հայ գրականության ամբողջական պատկերը)։ Վիճաբանությանը մասնակցել են Միք. Վարանդյանը (Հր, 1916, № 24, 29, 31, 44), Դ. Դեմիրճյանը (№ 29), Լևոն (№ 32, 41, 42, 43, 45), Վ. Փափազյանը (№ 35) և ուրիշներ։ Այդ խնդրին անդրադարձել է նաև Վ. Տերյանը