Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/628

Այս էջը հաստատված է

 սեպտեմբերին Ն. Նախիջևանում։ Այդ կապակցությամբ Գր. Չալխուշյանին գրած հոկտեմբերի 5֊ի նամակում Թումանյանը շրջաբանել Էր Գամառ֊Քաթիպայի «Իմ երգը» բանաստեղծության մի քառատողը այսպես.

Կըգան կանցնեն շատ-շատ ամիս ու տարի,
Չի մամռոտիլ գերեզմանը այդ քարի,
Եվ տանջալի նորա խաչը սըրբազան,
Նորա անուն՝ միշտ կըմնան անսասան։


(Այլ մանրամասնություններ՝ ԱՀ 9, № 163 նամակը և ծանոթագրությունները)։

Հիշելով Թումանյանի այդ «ողջույն ոտանավորը» Խանզադյանն իր վերոհիշյալ նամակում դա համարում Է «զարմանալի անհաջող»։

9 Այդ նամակը, որ գրված պետք Է լինի Շահազիզի գրական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ (1892, ապրիլի 9), անհայտ Է։

10 1902 թ. նոյեմբերի 26—27-ին Վեսելովսկուն գրած նամակն Է (ԱՀ Տ, № 227):

11 Ճիշտ նույն բովանդակությամբ Է գրված «Գրադարանս» բանաստեղծությունը (1917 թ., հունվարի 20):

247. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

(Էջ 251)

Սպտեմբերի 21

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 348: Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է ծրարի կնիքով, բովանդակությամբ, «Մոծակն ու Մրջյունը» ավանդության հիշատակությամբ։

Տպագրվել Է Եժ V, 419:

1 Նկատի ունի հասցեատիրոջ՝ 1916 թ. սեպտեմբերի 10-ի բացիկը, որով վերջինս խնդրում Է արագացնել նյութերի առաքումը ԳծԲ ամսագրի համար (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 58):

2 Տե՛ս նախորդ նամակը և № 8 ծանոթագրությունը:

3 Տպագրվել Է ԳծԲ, 1917, № 1։