Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/629

Այս էջը հաստատված է

248. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս– Բաքու

(էջ 252)

Սեպտեմբերի 25

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 350։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է ծրարի կնիքով և բովանդակությամբ։

Տպագրվել է Եժ V, 420—421:

1 Պատասխան է Խանզադյանի՝ 1916 թ. սեպտեմբերի 24-ի նամակին։ Ստանալով «Մոծակն ու Մրջյունը», հասցեատերը գրում է. «Իմ այժմյան ուրախության պատճառը Ձեր նոր առակն է. Շատ հավանեցի։ Դասարանում կարդացի <1 անընթ․> աշակերտուհիներիս, հիացած մնացին… խիստ ուրախ եմ, որ մեր առաջին համարը զարդարված պիտի լինի Ձեր թանկագին անունով»։

2 Լեոյի հոբելյանը նշվել է 1908-ի մայիսին։

3 Հարցումները և բացատրությունները վերաբերում են «Մոծակն ու Մրջյունը» առակին, որը տպագրվելու էր՝ ԳծԲ, 1917, № 1։

249. ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌԻՆ

Թիֆլիս–Պետրոգրադ

(էջ 254)

Հոկտեմբերի 27

Ինքնագիրը պահպանվում է Ս. Պետերբուրգ, ԳԱ, Ն. Յա. Մառի աշխատասենյակ, ֆ 800, ց 3, գ 1460, լուսապատճենը՝ ԹԹ, № 533։

Տպագրվել է ԳԹ, 1959, № 7, այնուհետև ճշտված վերահրատարակել է Պ. Հակոբյանը («Հայրենիքի ձայն», 1969, № 34):

1 Խոսքը վերաբերում է Հայկազյան ընկերությանը, որի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 1916-ի աշնանը: Ընկերությունը ստեղծելու մասին հաղորդում էր տպագրվել է 1917-ի ապրիլի 22-ին: Հայտարարվում է, որ հայ մշակույթի զարգացման նախանձախնդիր ու կարող մարդկանց հրավիրելով (ունևորների, գիտնականների, գրողների, գեղարվեստագետների) պետք է ստեղծել «մի ուժեղ ագգային միություն, մի մեծ ընկերություն»։

Հայկազյան ընկերության նպատակն էր կազմակերպել հայոց ակադեմիա, դնել հայկական համալսարանի հիմքը, զարգացնել հայագիտությունը, ուսումնասիրել հայոց աշխարհը, նրա հին ու նոր կյանքը, գրականությունը, գեղարվեստը «և ապահով վիճակի մեջ դնել հայ գիտնականներին, գրողներին, գեղարվեստագետներին»։ Ընկերությունը հետևելու էր