Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/633

Այս էջը հաստատված է

 8 Այդ բովանդակությամբ Մեսրոպ եպիսկոպոսին գրած մեկ ուրիշ նամակ հայտնի չէ։ Թումանյանի առաջարկությանը, Հայկազյան ընկերության և իրեն ևս գործին մասնակից անելու մասին, Մեսրոպ սրբազանը պատասխանել է. «…խոսք եմ տալիս անպատճառ թողնել այսպես կոչված պաշտոնները և միանգամայն նվիրվել այդպիսի աշխատանքի։ Բայց դժբախտությունն այն է, որ ես չեմ հավատում այդպիսի մտադրության հնարավորության» (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 399)։ Եպիսկոպոսի կանխատեսությունը, ցավոք, ճիշտ դուրս եկավ:

252. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս — Բաքու

(Էջ 258)

Նոյեմբերի 9

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 351։ Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ, «Գործի» հրատարակիչների հետ վարած բանակցություններով։

Տպագրվել Է Եժ V, 423—424։

1 Նկատի ունի հասցեատիրոջ՝ 1916 թ. հոկտեմբերի 31-ի նամակը, որի վրա մի քանի տող գրել էր Երվանդ Թաղիանոսյանը (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 61):

2 1915 թ. լուսանկարն Է. այդ մասին գրված Է նաև հոկտեմբերի 29-ի նամակում։

3 Թումանյանի այդ ծրագրերը չիրականացան (տե՛ս № 249 նամակի № 1, 3 ծանոթագրությունները)։

4 Հոկտեմբերի 29-ին նամակում բազմազբաղ բանաստեղծը դժվարացել Էր խոստանալ մշտական աշխատակցություն «Գործին», մինչդեռ ամսագրի հրատարակիչները դա ընկալել Էին, ինչպես երևում Է սույն նամակի առաջին և վերջին տողերից, որպես հետևանք պակաս վարձատրության։ Գնահատելով Թումանյանի աշխատակցության կարևորությունը, նրանք ձգտում Էին իրենց հնարավորության սահմանում բավարարել նրան. «Վարձատրության այն խիստ պայմանական մաքսիմումը, որ նշանակվելու Է Ձեր գրվածքների համար, — Գրել Է Խանզադյանը, — մեր կարծիքով ամենևին արժանի գնահատականը չի լինելու Ձեր գրական աշխատանքի, ուստի «Գործի» խմբագրությունը ուրախ Է, որ հնարավորություն ունի այդ մաքսիմումի սահմանից դուրս գալու և առաջարկելու։ Ձեզ հատուկ «պայմաններ», որոնք պարտավորեցնում են ոչ թե Ձեզ, այլ խմբագրությանը (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 61 )։