մտավորական փախստականներին հատկացված վարկի բաշխումը դեռ չի կատարված, քանի որ նախապես կազմվում է վարկ ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակը և կատարվում է նրանց վիճակի ուսումնասիրություն:
Բաշխումը կսկսենք 1917 թ. հունվարի 1-ից։
1916 թ. դեկտեմբերի 23, №14:
255.
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԽԱՓՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 260)
Ինքնագիրն անհայտ է, պահպանվել է բանաստեղծի մասին հասցեատիրոջ գրած հուշերում։
Տպագրվել է ԹԺՀ, 710։
1 Դասախոսությունը՝ «Ռուսահայոց նորագույն բանաստեղծությունը» վերնագրով, տեղի է ունեցել ՀԳԿՐ հերթական երեկույթին՝ 1916 թ. դեկտեմբերի 30-ին։ Այդ մասին հուշեր ունի Վարսենիկ Աղասյանը (ԹԺՀ, 655— 656)։ Դասախոսությունից հետո ելույթ է ունեցեք Թումանյանը (տպագրվել է «Խոսք սկսնակ բանաստեղծներին» վերնագրով, Հր, 1917, № 8, ԱՀ 7„ 300—303)։
1917
256. ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻՆ
Թիֆլիս
(էջ 260)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է Մատենադարանի Ատ. Մալխասյանցի ֆոնդում։ Անթվակիր է. թվագրությունը որոշվում է ըստ նշված ամսի և վերջին տողի, որոնք առնչվում են Հայկազյան ընկերության ստեղծման նախապատրաստական աշխատանքներին (մանրամասնություններր՝ № 249 նամակի № 1 ծանոթագրությունը)։
Տպագրվել է ՆԴՕ, 1995, № 1։