Այս էջը հաստատված է
257. ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈԻՍՈՎԻՆ
Թիֆլիս–Մոսկվա
(էջ 261)
Փետրվարի 21
Հեռագրի բնագիրը պահպանվում է Մոսկվայում, Վ. Ի. Լենինի անվան գրադարան, ձեռագրերի բաժին, ֆ № 386, 105, 29։
Տպագրվում է առաջին անգամ։
Թարգմանություն
Գրողների ընկերության վարչությունը խնդրում է Ձեր՝ զատկի երկրորդ շաբաթ, ժամանել Թիֆլիս։ Սպասում ենք անհամբեր[1]։ Մանրամասնությունները նամակով[2]։
Թումանյան
258. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Թիֆլիս—Մոսկվա
(էջ 261)
Ապրիլի 7, 8
Ինքնագիրը չի պահպանվել։ Ժամանակը որոշվում է ըստ հեռագրի տպագրության, Հր, 1917, № 71, ապրիլի 9։ Ծատուրյանը վախճանվել է Թիֆլիսում 1917 թ. մարտի 31֊ին, թաղումը կատարվել է ապրիլի 9-ին։
259. ԵՐՎԱՆԴ ԹԱՂԻԱՆՈՍՅԱՆԻՆ
Թիֆլիս—Բաքու
(էջ 261 )
Հունիսի 15, 16
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ , Թֆ, № 828։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է Պյատիգորսկ մեկնելու փաստով։