Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/637

Այս էջը հաստատված է

 Տպագրվել է Եժ V, 425—426:

1 Նկատի ունի Հր. Աճառյանի «Հայերեն գավառական բառարանի» մասին գրած հոդվածը (ԳծԲ, 1917, № 7 — 8, ԱՀ 7, 330—344), որի շարունակությունը չի տպագրվել։

2 Տե՛ս Ց. Խանզադյանին գրած № 250, 252 նամակները։

3 Թումանյանը Թիֆլիսից դուրս է եկել հունիսի 18-ին կառքով, 19-ին հասել է Մլեթ, գիշերել, 20-ի առավոտյան շարունակել ճանապարհը։ Գիշերը հասել է Վլադիկավկազ, որտեղից գնացքով մեկնել է Մինվոգի և Պյատիգորսկ ժամանել 21-ին։ Նրա հետ էին դուստրերը՝ Նվարդը, Արփենիկը, Անուշը, Սեդան և Թամարը։ Օրերը որոշվում են ըստ Անուշի՝ հունիսի մոտ 22—24֊ը գրած նամակի (ԹԹ, Փբ, № 2855):

260.

ՕԼԳԱ ԵՎ ՀԱՄԼԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Պյատիգորսկ- Թիֆլիս

(էջ 262)

Հուլիսի 10-12

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 101։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ Պյատիգորսկում բուժվելու փաստով, ամիսը և մոտավոր օրը՝ ըստ Արտավազդի՝ հուլիսի 2֊ի նամակի (ԹԹ, Փբ, № 3030), Աշխենի և որդու Պետրոգրադից Պյատիգորսկ «էս երկու օրր գալու» (ինչպես գրում է բանաստեղծը), Անուշի՝ հուլիսի 7֊ի նամակի այն հավաստման, որ Աշխենը գալու է հաջորդ օրը՝ 8-ին (ԹԹ, Փը, №։ 2857):

1 Պարսկահայ վաճառական Հմայակ Բզնունին է, որին նվիրված «Անուշի» առանձին հրատարակությունը հեղինակի ընծայականով պահպանվում է ԹԹ:

2 Համլիկը իր զինվորական ծառայությունը կատարում էր Թիֆլիսի կայարանում։

3 Հավանաբար Վարգես Ահարոնյանն է։

261. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Պյատիգորսկ-Կոջոր

(էջ 263)

Հուլիսի կեսեր

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎՖ, № 20ա, Անթվակիր է. ժամանակը որոշվում է Պյատիգորսկում բուժվելու փաստով։

Տպագրվել է ԵԺ V, 426: