Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/646

Այս էջը հաստատված է



278. ԱՆԳՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ, ՊԱՏՃԵՆԸ՝

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԵԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ

Ե. ԳԻԳսՉԿՈՐՈԻՆ

Թիֆլիս

(էջ 84)

Մարտի 16

Բնագիրը (ռուսերեն) պահպանվում Է ՎՀՊԿԱ ֆ 1 , ց 1, գ 30, թ 212։ Անթվակիր Է. ժամանակը որոշվում Է համաձայն 1918 թ. մարտի 15-ի նիստի (որի մասին հիշատակվում Է այստեղ) արձանագրության, ըստ որի Թումանյանն Է շարադրել սույն պաշտոնական գրության բոլոր գրույթները և ստացեք ժողովի մասնակիցների համաձայնությունը։ Նույն օրը լիազորվել Է ՀՀՄՄ նախագահությանր պաշտոնական հայտարարություն ներկայացնել կոմիսարիատին և տպագրել մամուլում (ԹԹ, Փբ, № 386)։

ՀՀՄՄ կազմակերպումը Թումանյանի նախաձեռնությունն էր. դա կապվում Է 1818-ի ազգամիջյան ընդհարումների բորբոքմանը, որ հետեվանք Էր տաճկական զորքերի նոր հարձակումների։ Առաջին նախապատրաստական նիստը տեղի Է ունեցել 1918-ի մարտի 1֊ին. մասնակցում Էին Ախալցխայի, Ախալքալաքի, Գանձակի, Հին Նախիջևանի,Ղարաբաղի և Զանգեզուրի, Ղազախ — Շամշադինի հայրենակցական միությունների ներկայացուցիչները. ժողովին նախագահել է Թումանյանը։ Ազգամիջյան կռիվների առավել սրացումը կանխելու նպատակով որոշվել Է միացնել Թիֆլիսում գործող բոլոր հայրենակցական միությունները և ստեղծել միացյալ միություն՝ ՀՀՄՄ, «որ րնդհանուր ուժերով և համերաշխ գործելով ավելի հաջող կերպով հնարավորինի դրական արդյունքներ ստանալ» (մարտի 1֊ի նիստի արձանագրությունից. ԹԹ, Փբ, №379)։ Մարտի 6-ի նիստում Թումանյանն ընտրվել Է ՀՀՄՄ նախագահ, փոխնախագահներ՝ բժ. Արիստակես Զարգարյանը և Ստեփան Մալխասյանցը, քարտուղար՝ Համագասպ Համբարձումյան:

Ինչպես այս պաշտոնական հայտարարությունը, այնպես Էլ սորև տպագրվող վավերագրերը 1918, մարտի 20 թվագրությամբ, որոնք պահպանվում են ՀՀ ՀՔԿՓՊԿԱ ֆ, №4033, ց 2, գ 908, թ2, հրատարակել Է Սուրեն Շլեպչյանը ԳԹ, 1969, № 36, որտեղից և արտատպվում են։

20 մարտի, 1918 թ..

Պատճեն

№ 5227

ՎԿԱՅԱԿԱՆ

Տրվում Է սույն վկայականը Հովհաննես Թադեոսի Թումանյանին առ այն, որ նրան կառավարության կողմից հանձնարարված Է ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բորչալուի և Ղազախի գավառներում ապրող