Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/649

Այս էջը հաստատված է

282. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Քոբեր-Այգեհատ

(էջ 287)

Հունիսի 20—22

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԹԹ։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, Թումանյանի՝ Լոռիում գտնվելու փաստով, ամիսը և մոտավոր օրը՝ «Մշակի» մի հայտարարության, համաձայն որի 1918 թ. հունիսի 25-ին տեղի էր ունենալու ՀՀՄՄ վարչությունների արտակարգ ընդհանուր ժողով, զեկուցելու էր Լոռու և Փամբակի գավառներից վերադարձած Հովհ. Թումանյանը (Մշ., 1918, № 120)։ Քանի որ նամակը գրված է Քորեր կայարանից, որտեղից այդ օրը Թումանյանը պետք է մեկներ Թիֆլիս, ըստ տրամաբանության, սա պետք է գրված լինի հունիսի մոտ 20 — 22-ը, որից հետո նա հասել է Թիֆլիս և նախաձեռնել ՀՀՄՄ֊ի հիշյալ նիստը։ Նամակից երևում է, որ նա Թիֆլիսում մնալու էր մեկ օր, դրանով է բացատրվում առանց որևէ փաստաթղթի Թիֆլիս մեկնելը (տե՛ս հուլիսի 14-ի պաշտոնական գրությունը), բայց հանգամանքներն այնպես են դասավորվել, որ Լոռի մեկնելը ձգձգվել է (Լոռի մեկնելու մտադրության մասին տե՛ս նաև № 283 նամակը և հուլիսի 14-ի պաշտոնական հայտարարությունը ( №283) ծանոթագրություններով):

Նամակի Այգեհատ ուղարկված լինելը վկայել է բանաստեղծի դուստր Թամար Թումանյանը:

Տպագրվում է առաջին անգամ։

283. ԳԵՎՈՐԳ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս — Կոստանդնուպոլիս

(էջ 287)

Հունիսի 28

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 412։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, հատկապես, ըստ 1918 թ. հունիսի 25-ին Կոստանդնուպոլսում տեղի ունենալիք խորհրդաժողովի (տե՛ս ստորև)։

Տպագրվել է ՀՀ, 1994, № 33։

1 Այդ խորհրդաժողովին մասնակցելու համար Թիֆլիսից մեկնել էր հատուկ պատվիրակություն Ավ. Ահարոնյանի, Մ. Պապանջյանի, Ալ. Խատիսյանի և երկու քարտուղարի (որոնցից մեկը նամակի հասցեատերն