Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/655

Այս էջը հաստատված է



291. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԻՆՈԻԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Թիֆլիս

(էջ 294)

Օգոստոսի առաջին կես

Ինքնագիրը (5 էջ, սևագիր) պահպանվում է ԹԹ, նն, թգթ., № 33։ Անթվակիր է. մոտավոր ժամանակը որոշվում է ըստ Թումանյանի «վերջերս էլ գրողների ընկերությունը որոշում կայացրեց բանալ կոոպերատիվ» խոսքի: Այդ որոշումը կայացվել Է ընկերության վարչության 1918 թ. հուլիսի 28-ի նիստում և հաստատվել ընդհանուր ժողովում օգոստոսի 1-ին (Մշ, 1918, № 151, օգոստոսի 3, Հր, 1918, № 150, հուլիսի 31): Կոոպերատիվ կազմակերպելու մասին հոդված է տպագրել Շիրվանզադեն, որով անդրադարձել Է օգոստոսի 1-ի ժողովում քննարկված հարցին, առաջարկելով դիմել Հայոց ազգային խորհրդին և խնդրել շոշափելի գումար կոոպերատիվ հիմնելու համար, ինչպես արել է Վրաց գրողների ընկերությունը՝ Վրաց ազգային խորհրդի օգնությամբ (Մշ, 1918, JW 153, օգոստոսի 6)։

Օգոստոսին Թումանյանի գրած այս դիմումի արձագանքը հայտնի Է դառնում միայն հոկտեմբերին հետևյալ բովանդակությամբ. «Հայ գրողների ընկերությունը որոշած լինելով իր անդամների համար բանալ կոոպերատիվ խանութ, դիմել Էր Հայաստանի վերաշինության ընկերությանը, խնդրելով նրան տալ փոխարինաբար մի որոշ գումար։ Ինչպես մեզ հաղորդում են, ընկերությունը մերժել Է գրողների ընկերությանը այդ փոխառությունը, առարկելով, որ միջոցներ չունի։ Միևնույն ժամանակ խոստանում Է խնդրած գումարը տալ, եթե ընկերությունը ստանա մի քանի անձերից, խոստացած, տակավին չվճարված նվերները» (Ժձ, № 32, հոկտեմբերի 11):

Տպագրվում Է առաջին անգամ։

1 Անշուշտ քաջ ~օգնելու համար պարբերությունը գրված Է ՀՀՄՄ կենտրոնական խորհրդի կողմից։

292. ԱՐՇԱԿ ՋԱՄԱԼՅԱՆԻՆ

Թիֆլիս

(Էջ 295)

Հոկտեմբերի 24

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 307: Անթվակիր Է. տարեթիվը և հասցեատիրոջ ազգանունը որոշվում Է հավանականությամբ։ Թիֆլիսի հայ գործիչները Հայաստանի Հանրապետության