Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/658

Այս էջը հաստատված է



296. ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս–Գորիս

(էջ 298)

Դեկտեմբերի 14

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄՄ, №3242:

Տպագրվել է ԳԹ, 1989, № 9:

1 Խոսքը վերաբերում է 1918 թ. հոկտեմբերի 22-ին Գորիսից Անդրանիկի գրած նամակին, բնագիրը պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 370, ց 1. դ 8, թ 1—5:

2 Նամակը կրճատումներով տպագրվել է միայն հայերեն՝ ՆՀ, 1918, № 22, դեկտեմբերի 18. «Անդրանիկի կռիվները» խորագրով և հետևյալ ծանոթագրությամբ. «Ստորև հրապարակում ենք մի քանի հապավումներով Անդրանիկի մի ընդարձակ նամակը, որ նա գրել է անձնական բարեկամներից մեկին մի առ մի նկարագրելով իր զորամասի ունեցած կռիվները», նամակն այնպես է կրճատված, որ չզգացվի հասցեատիրոջ ով լինելը։ Կրճատված են նաև այնպիսի տողեր, որոնք կարող էին համարվել ռազմական գաղտնիք։ Այդ նամակն օգտագործել է Ծատուր Աղայանը իր «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» գրքում որպես Անդրանիկի «..մերձավորներին հղած նամակներից մեկը» և մի մի տեղ, տարբեր առիթներով մեջբերումներ արել այդ շատ կարևոր փաստաթղթից (տե՛ս նշված գիրքը, էջ 186, նաև նույն աշխատության IV գլխի ծանոթագրությունների № 12, 18, 30, 33)։

3 Նկատի ունի իր «Անդրանիկը և Ղարաքլիսան» թղթակցությունը. տպագրվել է Հր, 1918, № 158, ապա՝ ՈԻՀ 2, 420, ԱՀ 7, 354—355:

4 Այս տողերը վերաբերում են Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության կնքած Բաթումի հունիսյան, Անդրանիկի բնորոշմամբ՝ «նվաստացուցիչ» պայմանագրին, որով «.. .հայությունը կհամաձայներ թաղել իր դարերու երազը, ընդունել չափազանց նեղ և ամենաանպետք երկրամասերի Հայաստան կազմելը, թույլ կուտար թշնամի ուժերու՝ ամեն կերպ օգտվիլ ամեն տեսակի փոխադրական միջոցներե և ճանապարհներե» (ՆՀ, 1918, № 22):

5 Տե՛ս № 295 նամակը և ծանոթագրությունները:

6 Տե՛ս № 278 պաշտոնական գրությունը:

7 Կոչվում էր «Քննիչ հանձնաժողով համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասները որոշող բյուրո» (այսուհետև քննիչ հանձնաժողով): Պաշտոնապես հիմնադրվել է 1918-ի դեկտեմբերի 17-ին ՀՀՄՄ ընդհանուր ժողովում, որտեղ նախադահ է ընտրվել Թումանյանը։ Պարտականությունները և պաշտոնները բաժանվել են հետևյալ կերպ. Լեոն